Հայաստանի զինվորական դատախազությունը մտադիր է աշխատանքային խումբ ստեղծել՝ նպատակ ունենալով ուսումնասիրել զինված ուժերում մահվան դեպքերը: Վերջին տարիներին բանակում մահվան դեպքերով զբաղվող «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը նման խմբի ձեւավորումը անիմաստ է համարում: