Մատչելիության հղումներ

Հայաստանում է Եվրադատարանի նախագահը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլման, արխիվ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլման, արխիվ
Հայաստանն ունի բարեփոխումների մեծ օրակարգ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ այսօր ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Դին Շպիլմանին:

«Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, որոնք վեր են հանել մեր երկրի օրենսդրական բացերը, մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ ենք կատարել: Այդ տեսակետից, մենք մեծապես կարևորում ենք երկկողմ համագործակցության սերտացումը», - կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը փաստել է, որ քաղաքացիական հասարակության կայացման գործում առկա են շոշափելի արդյունքներ, ինչն արձանագրել է նաև ընդդիմությունը:

Իր հերթին, Դին Շպիլմանը ևս կարևորել է Հայաստանի հետ երկխոսության զարգացումը և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն կստանա որակական նոր մակարդակ:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ամուր հիմքերի ստեղծմանը, արդարադատության ոլորտին, ինչպես նաև ՄԻԵԴ-ի կողմից քննվող տարբեր գործերին առնչվող հարցեր:

Դին Շպիլմանի հետ անցած շաբաթ Ստրասբուրգում հանդիպել էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG