Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիների և թուրքերի միջև ծեծկռտուք Մոսկվայում


Մոսկվայի փողոցներից մեկը, արխիվ
Մոսկվայի փողոցներից մեկը, արխիվ
Ռուսաստանի մայրաքաղաքում ադրբեջանցիների և թուրքերի միջև ծեծկռտուքի հետևանքով չորս մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը Մոսկվայի ոստիկանությունից փոխանցել են, որ երեկ տեղի ունեցած ընդհարմանը երկու կողմից մասնակցել է շուրջ մեկ տասնյակ մարդ, ծեծկռտուքի ժամանակ տրավմատիկ զենք է գործադրվել:

Միջադեպի մյուս մասնակիցները դեպքի վայրից փախուստի են դիմել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG