Մատչելիության հղումներ

Քննարկում նախագահի մոտ` բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման շուրջ


Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը:

«Ես կարծում եմ, որ մեզ հաջողվել է բավականին ուժեղացնել վերահսկողական բաղադրիչը, եւ այսօր որեւէ մեկը, ով մտադրվել է ինչ-ինչ մեքենայություններ անել, չի կարող հանգիստ լինել, որ վաղն իր ետեւից չեն գալու ու բացատրություններ չեն պահանջելու: Ես կարծում եմ, որ սա չափազանց կարեւոր ձեռքբերում է: Առաջընթաց ունենք նաեւ գնումների կազմակերպման գործընթացի կանոնակարգման եւ տեխնիկական-կազմակերպչական հարցերում: Սա է իրականությունը: Բայց ակնհայտ է, որ սա մեծ գործընթացի ընդամենը սկիզբն է»,- իր խոսքում նշել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի բացման խոսքից հետո վարչապետը, գլխավոր դատախազը եւ վերահսկիչ պալատի նախագահը ներկայացրել են ԱԺ-ում ՎՊ-ի հաշվետվության մեջ ներկայացված ուսումնասիրությունների արդյունքների, քննարկվող խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետը, գնահատականներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

Առավել մանրամասն` այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG