Չնայած շատ հարցերում տարբեր մոտեցումների, բոլոր փորձագետներն էլ նշեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ձեռնտու չէ առաջին հերթին Ռուսաստանին, ով իր շահը տեսնում է տարածաշրջանը լարված պահելու մեջ:
ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար, իրավական եւ քաղաքական ուսումնասիրությունների «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը, մասնավորապես, քննարկման ժամանակ հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունները հիմա աննախադեպ անբարենպաստ են եւ սրված:
«Ցյուրիխի արձանագրությունները բացասական ազդեցություն ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի վրա: Այսօր անկախ այն բանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության գլխին Թուրքիայում, եւ թե ինչ ներքին զարգացումներ են այնտեղ տեղի ունենում, ես չեմ հավատում, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը կարող է լուծում ստանալ, քանի դեռ առաջընթաց չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում», - նշեց նա:
Եվրախորհրդարանի անդամ, Եվրանեսթի համանախագահ բուլղարացի Եվգենի Կիրիլովն էլ նշեց, որ Թուրքիան միշտ եւ ամեն հարցում շարունակելու է մնալ Ադրբեջանի կողքին. «Քանի որ խոսվեց ԼՂ խնդրի կապի մասին, ասեմ, որ Եվրամիությունը պետք է ուշ թե շուտ իր ձեռքը վերցնի նախաձեռնությունը եւ բարձր մակարդակով զբաղվի այս հարցով, միգուցե հենց Ֆրանսիայի համանախագահությամբ: Իհարկե, պետք է հետկոնֆլիկտային տեսնակյունից լուծել սահմանի բացման հարցը` կողմերի համաձայնությամբ, որովհետեւ ի վերջո այս դրությունը ձեռնտու չէ գրեթե ոչ մեկին»:
Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումի տնօրեն Մարատ Տերտերովն էլ ասում է` հայ-թուրքական սահմանը ինչ-որ չափով հիշեցնում է Սովետմիության եւ ՆԱՏՕ-ի սահմանը. - «Այս հարաբերություններում մի տեսակ հետխորհրդային շունչ կա, գիտեք: Նրանք նմանվում են խորհրդային ժամանակների վարվելակերպին: Հայաստանը կարծես Խորհրդային Միությունը լինի, Թուրքիան էլ` ՆԱՏՕ-ն: Սահմանն այդպես է ուրվագծվում»:
Վերլուծաբանը վստահ է, քանի դեռ խոշոր խաղացողները փոփոխություն չեն մտցրել իրենց հարաբերություններում, ԼՂ խնդիրը կմնա չլուծված. - «Քանի դեռ մենք չունենք լայնամասշտաբ փոփոխություններ աշխարհաքաղաքական դաշտում` Մոսկվա-Վաշինգտոն-Բրյուսել ձեւաչափում, Կովկասում փոփոխություններ ակնկալել չի կարելի ոչ ԼՂ հարցում, ոչ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում»:
Դավիթ Շահնազարյանն էլ նշեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն բարելավվի, քանի դեռ կան ճնշումներ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական Միության կողմից:
Ի դեպ` այն, որ Ռուսաստանի կողմից կան ճնշումներ Հայաստանի ուղղությամբ եւ որ Ռուսաստանը ջանում է տապալել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունները, հաստատեց նաեւ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության աշխատակից Պիեռ Դայբմանը, ով հրաժարվեց մանրամասնել, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են եւ գաղտնի են: