Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 15-ին իր աշխատասենյակում հանդիպել է «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութի հերոս, Երեւանի ծայրամասերից մեկում ապրող 14-ամյա Հովհաննես Հարությունյանին:
Արցախի փողոցում ապրող պատանին հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը հրապարակված մեր տեսանյութում ցանկություն էր հայտնել դեմ առ դեմ հանդիպել «երկրի կառավարիչներից մեկին», որպեսզի անձամբ ներկայացնի իր ասելիքը նրանց:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը, «Ազատություն» ռադիոկայանի հունիսմեկյան տեսանյութը դիտելուց հետո վարչապետը որոշում է կայացրել ընդառաջ գնալ 14-ամյա պատանու ցանկությանը, անձամբ հանդիպել «խելացի եւ հասուն պատանուն» ու լսել նրան:
Կառավարության տեղեկատվության վարչությունից հանդիպման տեսանյութը տրամադրեցին անձայն, պատճառաբանելով, թե այն խոտանված է:
Հարություն Բերբերյանի փոխանցմամբ, վարչապետը հանձնարարել է կրթության եւ գիտության նախարարին հանդիպել 14-ամյա պատանուն, զբաղվել նրա` «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր ընդունվելու գործընթացով: Տիգրան Սարգսյանը նաեւ հանձնարարել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի խորհրդի նախագահ Գեւորգ Մալխասյանին «դիտակետի տակ վերցնել» Հովհաննեսին:
Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարը, վարչապետի հանձնարարականով կզբաղվի Հովհաննիսյանների բազմանդամ ընտանիքի նպաստի վերականգնման հարցերով: Յոթ երեխաների մայրը գրանցման հետ կապված խնդիրների պատճառով տարիներ շարունակ նպաստ չի ստացել: Վարչապետի օգնականներն այս օրերին զբաղվելու են նաեւ ընտանիքի` խանութներում ունեցած պարտքերի մարմամբ:
Հանդիպման մանրամասներին որոշեցինք տեղեկանալ նաեւ 14-ամյա Հովհաննեսից: Առաջին անգամ կառավարության շենք ոտք դրած պատանու համար սա լուրջ փորձություն է եղել: Ասում է` «լավ տեղ էր, բայց ոչ մեր նմանների համար»:
Պատանին ասաց, որ վարչապետի հետ ընկերական խոսակցություն է ունեցել, պատմել է իր ընտանիքի խնդիրների մասին, վարչապետն էլ խոստացել է նյութական օգնություն տրամադրել, սակայն տան հարցով օգնության խոստում չի եղել:
«Ասացի` տնով չեք կարող ապահովել, գոնե ծնողիս մի նենց աշխատանք տվեք, որ կարողանանք մարդավարի ապրենք», - պատմեց Հովհաննեսը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը, հանդիպմանը ներկա Հովհաննեսի հորը՝ Արմեն Հարությունյանին վարչապետը նաեւ առաջարկել է ընտանիքով տեղափոխվել գյուղ, խոստացել է զարգացնել նրանց տնտեսությունը, ապահովել անասունով: Հովհաննեսի հայրը, սակայն, հրաժարվել է:
«Իրենք շատը ուզում էին մեզ Ղարաբաղ ուղարկել, բայց գյուղից նոր եմ եկել, գյուղ գնամ, ի՞նչ անեմ, իրենք ուղղակի գյուղի չարչարանքը չգիտեն», - ասում է պատանին:
17 օր առաջ իր ապագան գյուղում պատկերացնող պատանին այսօր արդեն իր տեղը քաղաքում՝ ապագա սպայի դերում է տեսնում. - «Ինքը [վարչապետը] ճիշտ ասաց` ես պետք սովորեմ, ինձ համար ստեղծեմ. քննությունները լավ հանձնեմ, ընդունվեմ, ամեն ինչ լավ կլինի: Կիրակի օրերը գալու եմ տուն, հանգստանամ, ընկերներիս կտեսնեմ, ոնց եղել եմ, նենց էլ կմնամ», - ժպտում է Հովհաննեսը:
Հովհաննեսը, սակայն, նաեւ ասաց, որ վարչապետի հետ հանդիպմանը իր ասելիքը կիսով չափ է հայտնել. - «2009 թվից մինչեւ 2011 թվականը էս երեք շենքի համար հատկացվել է 1 միլիարդ դրամ, որպեսզի մինչեւ 2011 թվականի աշնան վերջը բոլորին տնով ապահովեն, բայց մեզ հայտնի չէ, թե էդ գումարը ով ծախսեց, ինչ նպատակով օգտագործեցին: Դրա պատճառն ենք ուզում իմանալ»: