Երեւանի ծայրամասերից մեկում` Արցախի փողոցում ապրող 14-ամյա Հովհաննեսը հունիսի մեկին, ինչպես եւ դրա նախորդող ու հաջորդող օրերին մի մտածմունք ունի` ինչ անի, որ փող վաստակի` բազմանդամ ընտանիքին օգնելու համար:
Վթարային շենքում` փլուզվող պատերի ներքո ապրող պատանին աշխատում է 13 տարեկանից եւ գիտի` ով աշխատի, նա կուտի, բայց մինչեւ հիմա չի հասկանում` ինչու այդ ասացվածքն իր դեպքում չի գործում: «Քո ո՞ր իրավունքն է խախտվել» հարցին Հովհաննեսն աներկբա պատասխանում է` «լավ ապրելու իրավունքը»:
Մանկական հայացքով, բայց` հարուստ կենսափորձ ունեցող մարդու պես հարցերին պատասխանող Հովհաննեսին հանդիպեցինք մանկական խաղահրապարակից մի քանի մետր հեռու: Ասաց` վաղուց է հրաժեշտ տվել իր մանկական երազանքներին ու հիմա էլ երանի է տալիս անհոգ գնդակ գլորող իր հասակակիցներին:
«Մտածում եմ, ասում եմ` երնեկ իրանց, ոչ մտածելու բան ունեն, ոչ ... ես 14 տարեկան եմ, ախպերս` 15, երկուսս էլ էսօր դուրս ենք գալիս գործի...Կապ չունի, ինչ գործ ուզում է` լինի, օրինակ` ավտոն երկաթ բարձել, թափել, մաքրել», - ասում է Հովհաննեսը:
Խաժաչք Հովհաննեսը բազմազավակ ընտանիքի երրորդ երեխան է, մեծը 17 տարեկան է, փոքրը` շուտով կդառնա երկու տարեկան: Տանը փաստացի միայն հայրն է աշխատում, Հովհաննեսն ապրում է գյուղում` տատի ու պապի հետ, բայց հոր խնդրանքով ամառային արձակուրդներին Երեւան է եկել. ոչ թե հանգստանալու, այլ` աշխատելու:
«Ինձ ոչ մի բան պետք չէ, փոքր տարիքից դու էլ աշխատես, դու էլ էդպես կմտածես», - ասում է Հովհաննեսն ու խոստովանում. - «Ես շատ երազանքներ ունեի սպորտի վերաբերյալ, մասնագիտության վերաբերյալ, բայց հանգամանքներն էնպես դասավորվեցին, որ էլ չես կարող...Պիտի աշխատես, որ ուտես»:
Իր համար սովորական դարձած ամենօրյա ծանր աշխատանքը նա համեմատում է կյանքի համար մղվող պայքարի հետ: «Ես կյանքից եմ վախենում», - ասում է տղան ու հիշում իրեն մեծացրած 57-ամյա Վարդուհի տատին, ով մեկ ամիս առաջ հենց այդ պայքարում տեղի տվեց, ու ինքը մնաց միայնակ. - «Գնացել էր, որ սինդրուկ հավաքի, տանի` ծախի, քարից ընկավ...»:
Հովհաննեսը ամաչելով էր ցույց տալիս իրենց կացարանը. 4-րդ կարգի վթարային այս շենքում չկան կոմունալ հարմարություններ, կիսավեր բնակարանների մեծ մասում բացակայում է սանհանգույցը, պատերին` մեծ ճեղքեր են, առաստաղները` խոնավ ու ճաքճքած: Առաջին հարկում այս բազմանդամ ընտանիքը բնակվում է արդեն 10 տարի, այդ ընթացքում Երեւանի 4 քաղաքապետերի հերթափոխը որեւէ դրական փոփոխություն չի բերել այս ընտանիքին:
«Անընդհատ փաստաթղթեր են ուզում, էս ամիս էլ են ուզել», - ասում է 7 երեխաների մայրը՝ տիկին Պայծառը, ում խոսքով գլխավերեւում ամուր ծածկ չունեցող բազմանդամ ընտանիքը զրկված է անգամ ընտանեկան նպաստից:
«Նոր օրենք են մտցրել, ասում են` մինչեւ ամուսինդ քեզ հետ փաստացի չգրանցվի, նպաստ չես ստանա...Իսկ հայրն առավոտ գնում է, ուշ երեկո` գալիս, աշխատածն էլ 2-3 հազար դրամ...Ես դրանով 7 երեխա կերակրեմ, թե՞ շորուկոշիկ առնեմ», - տարակուսում է բազմազավակ մայրը:
Կիսաքանդ այս կացարանում ամռան սկզբին անգամ փայտի վառարան են վառում: Վառարանի կրակը վառ պահող Հովհաննեսը, սակայն, թունելի վերջում լույս դեռ չի տեսնում եւ այսօր մի ցանկություն ունի՝ հանդիպել, ինչպես ինքն է ասում, մեզանից բարձրերի հետ: Ասում է` ասելիք ունի երկրի առաջին դեմքերից որեւէ մեկին, միայն թե՝ դեմ առ դեմ:
«Թող լինի Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանը...կառավարիչ լինի, ես իրենց ասելիք ունեմ», - ասում է 14-ամյա Հովհաննես Հարությունյանը, ում խոսքով ինքն էլ նրանց նման, սովորական մարդ է, ուղղակի մեկ տարբերությամբ` «կառավարիչները լավ են ապրում, ինքը`վատ»: