Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «հրաժարվում է համագործակցել ռազմագերիների հարցում»


Ադրբեջանցի Armenia -- International Committee of the Red Cross officials carry their flag as they follow Armenian servicemen escorting Eldar Tagiyev, an Azerbaijani hostage, near the village of Kayan, 04Nov2010
Ադրբեջանցի Armenia -- International Committee of the Red Cross officials carry their flag as they follow Armenian servicemen escorting Eldar Tagiyev, an Azerbaijani hostage, near the village of Kayan, 04Nov2010
Հայկական կողմում այս պահի դրությամբ ադրբեջանցի մեկ զինծառայող կա:

Անցած տարի ամռանը Տավուշի մարզի մոտակայքում ադրբեջանական կողմից սահմանը հատել էր պայմանագրային զինծառայող Ֆիրուզ Ֆարաջեւը, ով, ըստ Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանի, ցանկություն է հայտնել երրորդ երկիր տեղափոխվելու մասին:

«Առաջին իսկ օրվանից նա պնդում էր, թե այդ քայլին դիմել է մտադրված եւ նպատակային», - ասում է Կապրիելյանը:

Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարն ասում է` Ադրբեջանի իշխանությունները հերքում են այդ երկրում հայ ռազմագերիներ լինելու փաստը:

«Սակայն մենք ունենք ինֆորմացիա ավելի քան 90 հոգու վերաբերյալ` տարբեր տարիներին անհայտ կորածների մասին: Իհարկե, վերջին տարիներին շատ դժվարացել է մեր աշխատանքը այս առումով, որովհետեւ բացարձակ պաշտոնական կապեր չկան Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովի, համապատասխան պետական կառույցների հետ, ցանկացած հարցով հրաժարվում են մեզ հետ համագործակցելուց», - ընդգծեց Կապրիելյանը:

Ադրբեջանական կողմի նման մոտեցումը Կապրիելյանը պայմանավորում է այդ երկրի իշխանությունների որդեգրած դիրքորոշմամբ` կապված Լեռնային Ղարաբաղի հետ. - «Այս գործընթացին ամբողջովին տրված է քաղաքական աստառ, ոչ մի մարդասիրական հարցով չեն զբաղվում եւ ամեն առիթ օգտագործում են քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակով»:

Կապրիելյանը նաեւ ահազանգում է, որ ըստ խնդրով զբաղվող միջազգային կառույցների` ադրբեջանական կողմը վատ է վարվել հայ գերիների հետ:

«Եթե ընդհանուր առմամբ ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը դրական է գնահատվում, ապա եղել են նախադեպեր, երբ նույնիսկ մատնանշվել է մարդու իրավունքների, մեղմ ասած, սահմանափակումը Ադրբեջանում` կապված ռազմագերիների պահման հետ», - ասում է նա:

Անցած շաբաթավերջին տեղի է ունեցել գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանի խոսքով, նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել նաեւ «Անհայտ կորածի մասին» օրենքի նախագծին, որը մշակել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կենտրոնական գրասենյակը: Օրենքը առայժմ քննարկվում է մի քանի գերատեսչությունների իրավաբանների կողմից:
XS
SM
MD
LG