Մատչելիության հղումներ

Ադրբեջանում պահվող հայ գերիները նամակներ են փոխանցել իրենց ընտանիքներին


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները երեկ հերթական այցն են կատարել Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հինգ հոգանոց հայկական ընտանիքին։

Ինչպես 1news.az ինտերնետային պարբերականին հայտնել են ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակից, ռազմագերիները կազմակերպության աշխատակիցների միջոցով նամակներ են փոխանցել իրենց ընտանիքներին։

Կարմիր Խաչի ներկայացուցիչները ծանոթացել են պայմաններին, որոնցում պահվում են հայ զինվորները եւ քաղաքացիական անձինք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG