Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստին զուգահեռ ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) բողոքի ակցիա էր անցկացնում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջեւ:
Ցուցարարները պարզել էին պաստառներ` «Եկել եք, որ ի՞նչ անեք», «Պատժել մարտի 1-ի հանցագործներին, ընտրակեղծարարներին», «Մի սատարեք բռնապետին», «Ազատություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին» եւ այլ գրություններով:
Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ` Եվրոպայի խորհուրդը աչք է փակում Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խախտումների վրա: Զուրաբյանը վկայակոչում է այն փաստը, որ շուրջ մեկ տարի է Հայաստանի հարցով համազեկուցողները չեն գալիս Երեւան:
«Մասնավորապես, այսօր էլ հիմնական խնդիրը, որ Հայաստանի առաջ դրվում էր, դա Ղարաբաղի հարցն էր, եւ դրա հետ կապված հնարավոր զիջումները: Միայն այդ հարցով էին դիմում արտգործնախարարին: Հիմա ես էլ, կներեք, կարող եմ եզրակացնել, որ այն, ինչ մենք քանի տարի խոսում էինք, ճիշտ է, որ ըստ էության ղարաբաղյան հարցում զիջումների գնալու համար, հայ-թուրքական հաշտության հարցում զիջումների գնալու համար կամ դրա փոխարեն հակված են ավելի շատ աչք փակել մարդու իրավունքների խախտումների վրա», - ասաց Զուրաբյանը:
ՀԱԿ փոխնախագահը տարակուսած էր` ինչպես է Հայաստանը ստանձնել Նախարարների կոմիտեի նախագահությունն ու իր առաքելությունն է հայտարարել ողջ Եվրոպայում զբաղվել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առաջխաղացման հարցերով. - «Ծիծաղելի է, եթե ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերը, որոնք Հայաստանում ամենաշատն են կաղում, չեն բարձրացվում այդ նախագահության առջեւ»:
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն էլ ուշադրություն էր հրավիրում, որ իշխանությունները չեն կատարում Եվրախորհրդարանի առջեւ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, ընտրություններին վերաբերող բոլոր հանձնարարականներն են թղթի վրա մնացել:
«Խնդիրները չեն լուծվում, քաղբանտարկյալը շարունակում է մնալ անազատության մեջ, Մարտի 1-ի հանձնաժողովը կրկին տորպեդահարվում է Հանրապետական կուսակցության կողմից` այն պարագայում, երբ իրենք խոստացել էին այդ հարցը լուծել: Ժամանակն է, որ իրենք արձագանքեն եւ համապատասխան հետեւություններ անեն իշխանությունների նման վարվելակերպից», - ասաց Կարապետյանը:
Բողոքի ակցիային մասնակցում էին նաեւ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները: Սպա Արտակ Նազարյանի մայրը, սակայն, ասում էր, թե այլեւս ոչ մի հույս չի կապում եվրոպական կառույցների հետ:
«Եվրոպական կառույցները հերթով գալիս, անց են կենում, Հայաստանի կեղտոտ ընտրությունների մասին ոչինչ չեն ասում, ոչինչ չեն ձեռնարկում, բայց սա նաեւ բողոք է իրենց պահվածքի դեմ», - ասաց նա:
Եվրոպացի պատգամավորներից որեւէ մեկն այդպես էլ չմոտեցավ ցուցարարներին. Կոնգրեսի երիտասարդները նկատել էին` հյուրանոցի ետնամուտքով էին հեռացել: Նիստի ավարտին Լեւոն Զուրաբյանն ինքն էր մոտեցել ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին ու տեղյակ պահել, որ դրսում բողոքի ցույց է` ներկայացնելով իրենց պահանջները:
«Ինքը, բնականաբար, այդ մեղադրանքները չի ընդունում, բայց դրանով մենք ավարտեցինք մեր խոսակցությունը: Եթե ակնկալիք չունես Եվրոպայի խորհրդից, դա չի նշանակում, որ չպետք է գնաս եւ ճշմարտությունը չհասցնես», - ասաց Զուրաբյանը: