Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ուրբաթ օրը «Հարսնաքարի» գործով ցուցմունք տվեց վկա Դիանա Նավոյանը: Նա դեպքի օրը եղել է ռեստորանում՝ դաժան ծեծի հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ու նրա ընկերների հետ:
Դիանա Նավոյանը, պատասխանելով կողմերի հարցերին, որոշակի մանրամասներ պատմեց այդ օրվա վերաբերյալ: Մինչ հարցաքննությունը նա հայտարարեց, որ չի տիրապետում հայերենին, ռուսախոս է ու իրեն թարգմանիչ է հարկավոր:
Արդեն թարգմանչի օգնությամբ Նավոյանը նշեց, որ դատարանում գտնվողներից միայն մեկին է ճանաչում՝ մատնացույց անելով ռեստորանի մատուցող Դավիթ Ադամյանին:
Այնուհետեւ վկան պատմեց` ռեստորան մտնելուց հետո մատուցողը Ավետյանին զգուշացրել է, որ սպորտային հագուստով մուտքն արգելվում է: Դրանից հետո, ըստ վկայի, Ավետյանը ժպտացել է ու թեւանցուկ անելով մատուցողին՝ կողքի անցել: Այնուհետեւ Ավետյանը դուրս է եկել ռեստորանից՝ հագուստը փոխելու: Նավոյանը նշեց, որ այդ ժամանակ մատուցողի կամ Ավետյանի դեմքին ագրեսիա չի եղել: Ավետյանի բացակայության ժամանակ վկան նրան սպասել է ռեստորանում: Կարճ ժամանակ անց վերադառնալով՝ ռազմական բժիշկն ու նրա հետ ռեստորան եկածները տեղավորվել են սեղաններից մեկի շուրջ: Այդ ժամանակ Ավետյանը դիմել է մոտակայքում կանգնած մատուցողներից մեկին:
«Երեւի 25 րոպեից հետո մոտենում է այդ մարդը, այսինքն ոչ թե մոտեցավ, այլ կանգնել էր կողքին… ես լսեցի, որ Վահե Ավետյանը հարցրեց` մի՞գուցե քեզ դուր չի գալիս իմ գլխարկը: Իսկ այդ մարդը պատասխանեց` կայֆ ես բռնո՞ւմ», - վերհիշեց վկան:
Այնուհետեւ, Նավոյանի խոսքով, Ավետյանն ու մատուցողը դուրս են եկել ռեստորանից: Վկան նշեց, որ դրանից հետո ինքը ոչինչ չի լսել, չի տեսել: Որոշ ժամանակ անց Ավետյանի ընկերներից երկուսը հետ են վերադարձել: Նրանցից մեկը Դիանա Նավոյանին ուղեկցել է տուն: Վկան ասաց, որ իրեն ճանապարհող Ավետյանի ընկերը` Էդգար Նիկոյանը, իրեն ճանապարհելիս դրսում կատարվածի մասին ոչինչ չի պատմել: Նավոյանը Նիկոյանին պարզապես հարցրել է, թե բժիշկ Ավետյանը վաղը կլինի՞ հոսպիտալում՝ նշելով, որ լուծելու հարց ուներ Ավետյանի հետ: Ի պատասխան նրա հարցի՝ իրեն տուն ճանապարհող Նիկոյանը դրական պատասխան է տվել:
Ամբաստանյալներից մեկի պաշտպանի հարցին վկան պատասխանեց, որ չի լսել այն մասին, որ մատուցողին առաջարկել են նստել իր կողքն ու օղի խմել: Ասաց` նման բան չի հիշում:
Նավոյանի հարցաքննությունն այսօր էլ ավարտվեց: Ըստ էության` նա հայտարարեց, որ կատարվածի մասին այդ օրը ոչինչ չի կասկածել: Դեպքի մասին էլ տեղեկացել է հաջորդ օրը՝ լուրերով:
Ըստ քրեական գործի՝ անցած տարի գործարար, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում 6 հոգի՝ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը եւ Նորայր Հայրապետյանը ծեծի են ենթարկել Ավետյանին ու նրա ընկերներին: Դաժան ծեծի հետեւանքով երիտասարդ ռազմական բժիշկը 12 օր անց այդպես էլ գիտակցության չգալով մահացավ հիվանդանոցում:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 31-ին: