Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության եւ Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու միջադեպի առնչությամբ զինվորական պաշտոնյաների շրջանում սկսվել է ծառայողական քննություն: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ծառայողական քննությանը կհաջորդեն պաշտոնանկություններ: Խոսնակը չբացառեց նաեւ որոշ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ին: Ըստ պաշտոնական տեղեկատվության` զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել էր, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից անմիջապես մահացել է, իսկ մյուս զինծառայողը` 19-ամյա Հրաչյա Սարգսյանը, գլխից վիրավորվել է:
Դավիթ Խաչատրյանը դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է:
Սպանված զինծառայողի հարազատները արդարադատության պահանջով, ի նշան բողոքի, շաբաթ օրը նույնիսկ որոշել էին նրա մարմինը բերել կառավարության շենքի մոտ, սակայն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդառաջ գնաց եւ հարթեց իրավիճակը` խոստանալով անձամբ հետամուտ լինել, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն.
«Ծառայողական քննություն է ընթանում, ծառայողական քննությունը երբ ավարտվի, համապատասխան մարդիկ կստանան պատիժներ: Պատասխանատու սպաներ կան, որոնք քրեական պատասխանատվությամբ չեն անցնի, բայց կազատվեն պաշտոններից` մեծ ստորաբաժանումների հրամանատարներ, տեղակալներ, իսկ վաշտի հրամանատարները, որոնք մասնակցություն ունեին պրոցեսին, հնարավոր է նաեւ քրեական պատասխանատվության ենթարկվեն. դա ցույց կտա ընթացքը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Դեպքի մանրամասները դեռեւս չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ կրակոցներին նախորդել է վիճաբանությունը: Մեր նախնական տեղեկություններով` պահակային ծառայություն իրականացնող զինվորներին հսկող սպան դեպքի պահին այնտեղ չի եղել: Վերջինս հիմնավորել է, որ այդ ժամանակ պահակակետը փոխում էր, սակայն նրան սպառնում է քրեական պատասխանատվություն, քանի որ, Զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայության կանոնագրքի համաձայն, նա է պատասխանատու այդ զինվորների եւ պահակակետում ստեղծված իրավիճակի համար:
«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացավ նաեւ, որ գլխից ծանր վիրավորված Հրաչյա Սարգսյանի վիճակը կայունանում է. վիրահատությունից հետո նա մեկ շաբաթ կոմայի մեջ էր: Հարազատները պատմեցին, որ զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինվորը երեկ բացել է աչքերը:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այսօր հոսպիտալում այցելել են Հրաչյա Սարգսյանին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց ՄԻՊ գրասենյակի զինծառայողների հարցերով փորձագետ Երանուհի Թումանյանցը, զինվորի վիճակը կայունացել է, բայց դեռ շարունակում է ծանր մնալ:
«Բժիշկների հետ խոսակցությունից պարզվեց, որ միեւնույնն է` վիճակը կայուն ծանր է, բայց որ արդեն կայուն է, դա , բնականաբար, ինչ-որ չափով դրական է: Բժիշկները ձեռնպահ են կանխատեսել, թե ինչ կլինի. նրանց գնահատմամբ` ամեն ինչ կախված է անձի իմունային համակարգից. կարող է շատ դրական արդյունքներ լինեն, կարող է նաեւ հակառակը լինել», - ասաց Թումանյանցը:
Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներն այցելել են նաեւ այս գործով կալանավորված, 20-ամյա ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանին, քանի որ նրա ձերբակալությունից հետո սկսեցին շրջանառվել կասկածներ, որ կալանավայրում ցուցմունք ստանալու համար զինվորին գուցե խոշտանգել են:
«Նրա հետ հանդիպեցինք, տեղում պարզեցինք, որ իրականում որեւէ այդպիսի խնդիր չի եղել, ինքն էլ հավաստեց, որ որեւիցե բռնություն կամ վատ վերաբերմունք չի եղել իր նկատմամբ», - ասաց Թումանյանցը:
Հարցին, թե արդյոք զրուցե՞լ են միջադեպի մանրամասների վերաբերյալ, օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցը պատասխանեց. - «Այդքան մանրամասն ինքը չէր էլ կարող խոսել, որովհետեւ ծանր հոգեվիճակում էր: Բացի այդ մեր այցի հիմնական նպատակը պարզելն էր, թե արդյոք ինքը խոշտանգվել էր: Մենք նպատակ չունենք իրականացվող նախաքննությանը խոչընդոտել»:
20-ամյա զինվորին ծանր հոդվածներով է մեղադրանք առաջադրվել. նա մեղադրվում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, ինչի համար նախատեսված է մինչեւ 15 տարվա կամ ցմահ ազատազրկում:
Վիրավոր Հրաչյա Սարգսյանի հարազատներին ի սկզբանե տեղեկացրել էին, որ Դավիթ Խաչատրյանը պատահական է կրակել, գնդակը նախ դիպել է Լյուքս Ստեփանյանի գլխին, այնուհետեւ նույն գնդակից վիրավորվել է Հրաչյան: Վիրավոր զինվորի հորեղբոր տեղեկություններով` ծառայակիցների վրա կրակելուց հետո Դավիթ Խաչատրյանը ուշաթափվել է, մի քանի ժամ շարունակ չեն կարողացել նրան ուշքի բերել:
Զոհված զինվորի հարազատները անընդունելի են համարում պատահական կրակելու վարկածը` կասկած հայտնելով, որ Լյուքս Ստեփանյանի մահվան հանգամանքները խեղաթյուրված են ներկայացվում: