Վայոց ձորի նախկին մարզպետ, Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակում 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու եւ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Գործը ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: