Մատչելիության հղումներ

Ավանի ընտրատեղամասերից մեկին «մոռացել» էին կնիք տալ


Ավանի ընտրատեղամասերից մեկին «մոռացել» էին կնիք տալ
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00
1/8 ընտրատեղամասում (Ավան) քվեարկությունը 22 րոպե ուշացումով է սկսվել` կնիքի բացակայության պատճառով:

Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանի խոսքով, «պարզապես մոռացել էին» իրենց կնիք տալ, «ոչ մի դիտավորություն չկա»:

«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից չեն բերել: Չգիտեմ ում մեղավորությունն է», - «Ազատություն» ռադիոկայանի ասաց Մանուչարյանը:

Ընտրատեղամասում մարդկանց կուտակումներ կային: «Կուտակում չի: Միանգամից մտան, նոր փակել ենք, էլ չեն մտնում: Դուրսը հերթ ա ուղղակի, հնարավոր չի միանգամից այդ ամենը կանխել»:

Ընտրատեղամասերի մոտ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը նկատել է նաեւ երթուղային միկրոավտոբուսների (թիվ 5 երթուղու) եւ տաքսի ավտոմեքենաների («Էլենա» եւ «Միլենա» տաքսի ծառայությունների) կուտակումներ:

«Ազատություն» ռադիոկայանին վարորդներն ասացին, թե բնակիչներն են պատվիրել:

«Z&Z» տաքսի ծառայությունից, որը, ըստ Տարոն Մարգարյանի հայտարարագրի, 50 տոկոսով պատկանում է գործող քաղաքապետին, «Ազատություն» ռադիոկայանին պատասխանեցին, որ ազատ մեքենաներ չունեն, այսօր չեն աշխատելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG