Մայիսի 5-ի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը համարում է, որ իր կուսակցությունն ընդդիմությունն է, քաղաքային ընտրությունները քաղաքական են, իսկ Երեւանի քաղաքապետի պաշտոնը միայն կենցաղային խնդիրները լուծելու համար չէ:
«Մենք քաղաքի ընտրություններին բոլորովին այլ տեսանկյունից ենք մոտենում: Մենք համարում ենք, որ սա ե’ւ քաղաքական նշանակության ընտրություն է, ե’ւ տնտեսական նշանակության ընտրություն է, ե’ւ, բնականաբար, նաեւ քաղաքային նշանակության», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը ասաց Օսկանյանը` շարունակելով. - «Այսօր գլխավոր թերությունն այն է, որ քաղաքին մենք լուրջ չենք վերաբերվել»:
Պատասխանելով հարցին, թե ինչու է ԲՀԿ-ն նախորդ տարիներին ավագանու կազմում լռել այսօր բարձրաձայնվող խնդիրների մասին` Վարդան Օսկանյանն ասաց, որ հարկավոր է դիտարկել կուսակցության գործունեությունը խորհրդարանական ընտրությունների նախաշեմից ի վեր: Ամեն դեպքում, նրա խոսքով, պատասխանատվությունը կրում է ավագանում մեծամասնություն ունեցող ուժը:
«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է գալիս ոչ կոալիցիան, այլընտրանքային դիրքերից, ինձ եթե հարցնեք` ընդդիմադիր», - հայտարարեց նա:
Օսկանյանի խոսքով, այս օրերին անգամ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է ավելի զգուշավոր իր գործունեության մեջ` հավելելով. - «Մի բան էլ ես արձանագրեմ` վերջ ի վերջո բարեգործությամբ երկիր չես կառուցի, բարեգործությունը փոքր օգնություն կարող է լինել: Բայց քաղաքականությամբ երկիր կկառուցես»:
Նախկին արտգործնախարարը համարում է, որ ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի մենաշնորհը տապալելն առաջնային խնդիր է, եւ միակ հույսն է առաջիկայում երկրում որեւէ փոփոխության հասնելու: Նրա խոսքով` դրությունն այնքան օրհասական է, որ ինքը 10 տարի արտաքին գործերի նախարար լինելու հետո պարտաստ է ստանձնել Երեւանի քաղաքապետի պաշտոնը:
«Ես օգտագործելու եմ իմ արտաքին կապերը, Սփյուռքի հետ հարաբերությունները: Ներդրում կարելի է բերել, դրամաշնորհ կարելի է բերել, որ մեր ժողովրդի վրա պարտք չլինի: Ես արել եմ դա արտգործնախարար եղած ժամանակ: Այդ օրերին` իմ գործունեության 10 տարիներին, ավելի դրամաշնորհ է եկել, քան պետությունը պարտք է վերցրել», - ասաց նա` հավելելով, թե իր պաշտոնավարման տասնամյակի ընթացքում արտագաղթ գրեթե չի եղել:
«2003-2007 թվականը, երբ ամեն ամիս գալիս էր վիճակագրական ծառայությունից գնացողների եւ եկողների տվյալները, եղել է, որ զրո է եղել: Փաստ են, չէ՞, սրանք: Այսօր վերցնում ես` 7 հազար, 10 հազար, ամսեամիս գնացողների թիվը ավելի է, քան եկողների», - հայտարարեց նա: