Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկատվությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Երեւանի ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ գնդապետ Աշոտ Կարապետյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Աշոտ Ահարոնյանը հրաժարվեց լրացուցիչ մեկնաբանություններ տալ։
Նշենք, որ վերջին շրջանում մամուլում լուրեր էին շրջանառվում Ներսես Նազարյանի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի լարված հարաբերությունների մասին։ Մասնավորապես, խոսվում է այն մասին, որ Վլադիմիր Գասպարյանը դժգոհ է եղել Ներսես Նազարյանից ապրիլի 9-ին՝ նախագահի երդմնակալության օրը, իրավիճակը վերահսկողության տակ չպահելու համար։