Միացյալ Նահանգները հետաքննություն է սկսել Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:
Նման պահանջով հանդես են եկել թե՛ Սիրիայի իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, որոնք միմյանց մեղադրում են երեքշաբթի օրը երկրի հյուսիսում զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ, ինչի հետեւանքով զոհվել է մոտ 20 մարդ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ խիստ բացասաբար է վերաբերվում ապստամբներին հասցեագրվող նման մեղադրանքներին, եւ եթե պարզվի, որ քիմիական զենք օգտագործել է կառավարական զորքը, ապա երկրի ղեկավար Բաշար Ասադն է պատասխանատվություն կրելու դրա համար: