«Եվրատեսիլ»-ին Հայաստանն այս տարի սեւ-սպիտակ տեսահոլովակով է ներկայանում: «Դորիանս» ռոք խումբը երգում է միայնակ մոլորակի մասին, մտահոգվում նրա ճակատագրով, հարցեր տալիս ու վերջում գտնում հարցերի պատասխանը:
«Դորիանս»-ի մենակատար Գոռ Սուջյանն ասում է` ինքը դեռ չի հասցրել մարսել տեսահոլովակի խորությունը:
«Ես կմարսեմ եւ անպայման կպատմեմ, դեռ մարսման ընթացքում եմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սուջյանը:
Այս օրերին «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքէջում հրապարակվում են մասնակից երկրների երգերն ու տեսահոլովակները: Վրաստանը հանդես է գալիս դուետով, երգում ջրվեժի մասին, ադրբեջանցի տղան սիրային տխուր երգ է երգում ու խնդրում չլքել իրեն, Ռուսաստանն էլ հարցնում է` «Ի՞սկ եթե»: Ինքը` Սուջյանը, հավանել է Մալթայի երգը:
«Ինձ համար զարմանալի է, որ բլոգ է բացվել, որտեղ սկսեցին գովերգել Ադրբեջանի մասնակցին հենց հայերը ու ասել` էս տարի խայտառակություն է, որ Ադրբեջանի մասնակիցը ավելի ուժեղ է, քան մեր մասնակիցը», - ասաց նա:
Հայաստանի 2013-ի «Եվրատեսիլ»-ի երգն, ի տարբերություն հարեւան երկրների սիրային մելանխոլիկ երգերի, համամարդկային թեմայով է: Այն աշխարհահռչակ «Բլեք Սեբեթ» խմբի կիթառահար Թոնի Այոմին է գրել:
«Մեր երաժշտությունը այն ռոքը չէ, որը տհաճ կլիներ փոփ լսողին: Այսինքն շատ փոփ լսողներ մեր երգը լսում են», - նշում է Սուջյանը:
Իր երաժշտական կարիերայի ընթացքում 80 միլիոն ձայնասկավառակ վաճառած, Հայաստանի վաղեմի բարեկամ Թոնի Այոմին անցյալ տարվանից հակաքաղցկեղային բուժում է ստանում` միաժամանակ աշխատելով նոր ալբոմի վրա: Հայաստանին օգնել է 1988-ի երկրաշարժի տարիներից սկսած: Հիմա էլ, իր խոսքով, անհավանական քայլի է գնացել` «Եվրատեսիլ»-ի համար երգ է գրել: «Դորիանս»-ի մենակատար Գոռ Սուջյանը խոստանում է Այոմիի պատվին, Հայաստանի համար ու հանուն «Եվրատեսիլ»-ի բեմում լավ երգել:
«Այսինքն ինձ համար նպատակը երկիրը լավ ներկայացնելն է ավելի շատ, քան ինչ-որ տեղ գրավելը: Իհարկե, սուտ կլինի, որ ասեմ, թե չեմ ուզում առաջին տեղը գրավել», - ասաց Սուջյանը: