Արագածոտնի մարզի եզդիներով բնակեցված Ջամշլու, Սիփան, Սորիկ գյուղերի բնակիչները փետրվարի 18-ին հարյուր տոկոս ձայն են տվել Սերժ Սարգսյանին: Գյուղացիներից ոմանք՝ գազ ունենալու հեռանկարով, մյուսներն ասում են, թե քանի որ փոքրամասնություն են, պետք է «իշխանամետ լինեն»: