Ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրած, իսկ ընտրություններից հետո գազի խողովակները տանել-բերելու պատմությունից հետեւություններ արած Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչների, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի բնակիչները գազ ունենալու հեռանկարով փետրվարի 18-ին հարյուր տոկոս ձայն են տվել Սերժ Սարգսյանին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) պաշտոնական կայքում նշված է, որ 14/62 ընտրատեղամասում, այսինքն Ջամշլու գյուղում ընտրողների թիվը 225 է: Ըստ արձանագրության` քվեարկությանը մասնակցել է 96 ընտրող: 95-ն ընտրել է Սերժ Սարգսյանին, մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր:
«Ընտրել ենք, որ մեզ գազով ապահովի», - «Ազատություն» ռադիոկայանին ասում է Ջամշլուի բնակիչ Ռզգան Շաբոյանը. - «Քաշեց-չքաշեց, ինչ անենք, մինչեւ հիմա ո՞ւմ են սպանել, որ Սերժ Սարգսյանին սպասենք»:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հարցադրում է հնչեցնում այս իրավիճակի կապակցությամբ. - «Հասկանալի չէ, թե ինչո՞ւ պիտի միայն գործող նախագահը գազը քաշի, բայց դրանք բնակչությանը «վաճառող» գաղափարներ են, եւ գյուղապետն էլ բնակչությանը այդ խոստումների ցանկն է թվարկում»:
Մեր մյուս զրուցակիցը եզդիներով բնակեցված մեկ այլ` Սիփան գյուղից Ֆերեզ Ավդալյանն էր: Այս գյուղում քվեարկությանը, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցել է 104 ընտրող, 104-ն էլ ընտրել են Սերժ Սարգսյանին: Ֆերեզ Ավդալյանին հանդիպեցինք ճանապարհին, ասաց` գյուղ գնալու համար «շատ հատուկ» մեքենա է պետք, թեեւ ունեն բազում խնդիրներ, բայց էլի ամբողջ գյուղով ընտրել են Սերժ Սարգսյանին:
«Եթե ճիշտն եք ուզում իմանալ, մենք փոքրամասնություն ենք, մենք եղանակ չենք կարող փոխել, մենք իշխանամետ պիտի լինենք, որովհետեւ մեզանից քիչ բան է կախված», - ասաց Ավդալյանը. - «Ես որ ուրիշ մարդու չեմ ճանաչում, ո՞նց իրան ընտրեմ, բայց էս գործող նախագահին արդեն գիտենք, ճանաչում ենք»:
Սիփանում, ի դեպ, ի տարբերություն Ջամշլուի, գազաֆիկացման հույս չունեն:
«Մենք հեռու ենք, գազ չի լինի», - ասաց Ավդալյանը:
Թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում միանգամից կռահեց, թե ինչով է ուշագրավ 15/70 ընտրատեղամասը, որը տեղակայված է եղել Թալինին մոտ գտնվող Սորիկ գյուղում:
«Հա, այդ գյուղում 40 ընտրող է եղել, 40-ն էլ ընտրել են Սերժ Սարգսյանին, բոլոր ընտրողները եզդի են», - հայտարարեց ընտրատարածքայինի նախագահը:
«Ընդհանրապես քվեարկող եզդիների թիվը շատ մեծ չէր լինում սովորաբար, բայց հատկապես վերջին երկու ընտրություններին մի քանի եզդիների ընդունել են Հանրապետական կուսակցություն, եւ նրանք նաեւ մասնավոր խնդիր ունեն քվեարկության ժամանակ ակտիվացնել բնակչությանը», - եզդիների միատեսակ քվեարկության վերաբերյալ իր տեսակետն է հայտնում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Խառատյանն ասաց, որ վերջին տարիներին կառավարությունն ավելացրել է նաեւ ազգային փոքրամասնությունների ծրագրերի համար հատկացվող գումարները: Ինչ վերաբերում է գյուղերը գազաֆիկացնելուն, ազգագրագետը պնդեց, որ դրա եւ առհասարակ կենցաղային ցանկացած հարց լուծելու վերաբերյալ խոստումը ընտրակաշառք է: Նա նախագահի ընտրության հարցի հետ գազ քաշելու կամ որեւէ նմանատիպ այլ պայման կապելը բնորոշեց որպես «խայտառակություն»: