Կիսախարխուլ տնակից՝ նորակառույց տուն. մի հրաշքի պատմություն
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում 8 ամիս առաջ մեծից փոքր տուն երազող Կարապետյանների բազմանդամ ընտանիքը այս գարունը դիմավորեց արդեն բարեկարգ, գազաֆիկացված, 6 սենյականոց, եվրոպատուհան-դռներով, 2 սանհանգույցով նորակառույց իսկական տանը: 8 դուստրերի հայր Ջոզեֆը կատարվածը հրաշք է համարում, դուստրերը՝ ապրում, բայց չեն հավատում, որ այդ գեղեցիկ տունն իրենցն է: