Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկը` արտահերթ նիստում քննարկել հետընտրական իրավիճակը, խորհրդարանի խոսնակի փոխանցմամբ` ընդունել են բոլոր խմբակցությունները:
«Հիմա մենք աշխատում ենք մի հայտարարություն տեքստի վրա. ո՞նց ենք պատկերացնում այդ քննարկումները: Մենք պատկերացնում ենք` եթե ընդհանուր համաձայնության գանք, կազմակերպենք արտահերթ նիստ եւ քննարկենք հետընտրական պրոցեսները, որի վերջում մենք կունենանք ընդունված հայտարարություն», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Աբրահամյանը` հավելելով. - «Եթե կգանք ընդհանուր համաձայնության, ապա մենք արտահերթ նիստ կգումարենք: Եթե ոչ` ուրեմն պրոցեսները կշարունակվեն»:
Դիտարկմանը, թե հետընտրական պրոցեսները Հայաստանում հաճախ բռնությամբ են կանխվել եւ հարցին, թե այս անգամ իշխանությունն ինչպիսի՞ հանգուցալուծում է տեսնում, Ազգային ժողովի նախագահը արձագանքեց, թե «բռնությունը մեր պետությանն ու քաղաքական ուժերին պատիվ չի բերի»:
Նրա կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան ողջամիտ է, որ չի գնա բախման եւ իր գործողությունները «կտեղավորի օրենքի շրջանակներում»:
«Ես բացառում եմ որեւէ ապօրինի գործառույթ իշխանության որեւէ գերատեսչության կողմից», - վստահեցրեց Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահի խոսքով` իշխանությունն այժմ սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի «ողջամիտ առաջարկներին». - «Ճիշտ կլինի, որ պարոն Հովհաննիսյանը ընտրողների կողմից առաջարկներ ներկայացնի ողջամիտ: Նույնիսկ պարտադրի, հիմնավորի, ապացուցի, հորդորի, որ ընդունենք, լուրջ ռեֆորմներ իրականացնենք, լուրջ կադրային քաղաքականություն իրականացնենք: Իմ կարծիքով, դա է ճիշտ ճանապարհը` եթե մտածում ենք մեր երկրի առաջընթացի մասին»:
«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը որոշ առաջարկներ ներկայացրել ու մերժում է ստացել, եւ հարցին, թե ինչն է համարում ողջամիտ առաջարկ, Աբրահամյանը հակադարձեց. - «Եթե պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը գնա առաջարկի, ասի` արի գնանք երկրորդ փուլ, պարոն Սերժ Սարգսյանը ո՞նց պետք է համաձայնի, դա ողջամի՞տ առաջարկություն է»:
Անցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարած Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի իրական ձայներն արտացոլվել էին մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ («Ժառանգություն»-ը, հիշեցնենք, ստացավ պատգամավորական 5 մանդատ):
Ազգային ժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ «Ժառանգության» առաջնորդը պետք է ընդունի իր պարտությունը, շնորհավորի Սերժ Սարգսյանին եւ ստացած 500 հազարից ավելի ձայները ոչ թե միտինգներում օգտագործի, այլ` Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու համար:
Արձանագրելով, որ ՀՀԿ-ն 915 քաղաքային ու գյուղական համայնքներից պարտվել է ընդամենը 70-ում` Հովիկ Աբրահամյանը նշեց, թե չի կարծում, որ այդ համայնքների ղեկավարները պետք է հրաժարական ներկայացնեն:
Շիրակի մարզպետի եւ Արմավիրի քաղաքապետի հրաժարականները, նրա հավաստմամբ, կուսակցության պարտադրանքը չեն եղել: Նա դրանք դիտարկում է բարոյական հարթությունում. - «Ես Գիզիրյան Աշոտի հրաժարականը համարում եմ բարոյական»:
Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում չի ցանկանում առաջադրել իր թեկնածությունը: