Մատչելիության հղումներ

Ընտրություններ 2013․ Լայվ բլոգ

Հայաստանում նախագահական ընտրություններ են։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը, կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով, այսօր ընթացող քվեարկության ընթացքում արձանագրել է ընտրակաշառքի բաժանման, բաց քվեարկության, անձնագրերում դրոշմակնիքների թանաքանյութի անհետացման «զանգվածային դեպքեր»:
ՀՀԿ-ն արձագանքում է «Ժառանգությանը»

«Քիչ առաջ համացանցում ծանոթացա Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակի «Այսպիսի ծավալի եւ որակի խախտումներ չեմ հիշում» տարօրինակ հայտարարությանը: Քարոզարշավի ողջ ընթացքը, ինչպես նաեւ մինչ այս պահի քվեարկությունը գալիս են ապացուցելու, որ այս նախագահական ընտրություններն ընթանում են բնականոն, ժողովրդավարական հունով: Ի դեպ, այդ մասին հրապարակավ հայտարարել են նաեւ «Ժառանգության» եւ «ՀԱԿ»-ի ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ, ինչպես նաեւ դիտորդական առաքելության ներկայացուցիչներ: Ակնհայտ է, որ այս նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու, որտեղ խախտումները կլինեն ամենափոքր ծավալի»,-ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Վանաձորում եւ շրջակա համայնքներում իրավիճակը առայժմ հանգիստ է։ Չնայած որոշ ընտրատեղամասերի առջեւ կուտակումներ են նկատվում, այդուամենայնիվ, ներսում մարդկանց թիվը չի գերազանցում նախատեսվածը։
Թիվ 30 ընտրատարածքում, հանձնաժողովի նախագահի խոսքով, արձանագրվել են որոշ խախտումներ, ընտրողներից մեկը,մասնավորապես, պարզել է, որ իր անվան դիմաց ինչ-որ մեկն արդեն ստորագրել է։ Որոշ խախտումներ են արձանագրել նաեւ տեղական դիտորդները։

Տեղական դիտորդների խոսքով, ամենաաղաղակող ընտրախախտումները արձանագրվել են Արարատի եւ Գեղարքունիքի մարզերում։ Արարատում մոտ հիսուն մարդ են մտել տեղամաս եւ լցոնել 300-400 քվեաթերթիկ, սակայն, ըստ դիտորդի, խախտումը չի արձանագրվել ընտրական հանձնաժողովի կողմից։ Մարտունիում էլ արձանագրվել են բաց քվեարկության դեպքեր, երբ ընտրողները քվեաթերթիկը ցույց են տվել հանձնաժողովի անդամներին։
Տեղական դիտորդները միաժամանակ փաստում են, որ այսօր ընտրատեղամասերում մթնոլորտը լարված չէ՝ իր տարբերություն հայաստանյան նախորդ ընտրությունների։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG