Մատչելիության հղումներ

Ընտրություններ 2013․ Լայվ բլոգ

Հայաստանում նախագահական ընտրություններ են։

Երեւանի Լեւոն Շանթի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում իր ընտանիքի` տիկնոջ, դստեր եւ երկու որդիների հետ քվեարկեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ընտրությունների ընթացքը, վարչապետը ասաց, թե ընտրությունները հանդարտ ընթացքի մեջ են։

«Այսօրվա տեղեկատվությունը, որ մենք ունենք` ընտրությունները հանդարտ ընթացքի մեջ են, բոլոր այն դիտողությունները եւ առաջարկությունները, որոնք արվում են, բնականաբար, գտնվելու են մեր ուշադրության կենտրոնում, եւ իրավապահ մարմինները իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնելու են բոլոր անհրաժեշտ գործառույթները, որպեսզի կասկած չմնա, որ ընտրությունները անցել են ազատ, թափանցիկ, առանց խախտումների», - ասաց Տիգրան Սարգսյանը։
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը քվեարկեց Արաբկիր վարչական շրջանում տեղակայված թիվ 148 դպրոցում։

Կեսօրից անց նախագահի թեկնածուն արդեն ահազանգեր էր ստացել բազմաթիվ ընտրախախտումների մասին։ Մասնավորապես, ըստ Հրանտ Բագրատյանի, ընտրողներին զանգվածաբար ընտրակաշառք է բաժանվում իշխանական թեկնածուի օգտին, ինչպես նաեւ մարդկանց ավտոմեքենաներով տեղափոխում են ընտրատեղամասեր։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամը 11-ի տվյալներով` Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցել էր 275 հազար 982 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 10.92 տոկոսը։
Արտաշատ քաղաքում տեղակայված թիվ 17/11 ընտրատեղամասում քվեարկության մեկնարկից մոտ երեքեւկես ժամ անց պարզվեց, որ անձնագրի վերջին էջում քվեարկելու փաստը հաստատող կնիքը գրեթե անհետացել է։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG