- Հեղինակ՝ Հովհաննես Շողիկյան
Կեսօրից քիչ անց Երեւանի թիվ 157 միջնակարգ դպրոցի շենքում, որտեղ տեղակայված է թիվ 10/06 ընտրատեղամասը, քվեարկեց Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ օրն է այսօր, եւ սա այն օրն է, երբ ժողովուրդը վերջապես` 20 տարվա ընթացքում առաջին անգամ, պիտի նշի ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակը եւ մյուսի պարտությունը, այլ` իրեն պատկանող ընտրության արդյունքը», - ասաց, մասնավորապես, նախագահի թեկնածուն։

Քիչ անց մեր ուղիղ եթերում դիտեք ուղիղ միացում Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Մեր թղթակից Աստղիկ Բեդեւյանը այժմ այնտեղ է։
Կեսօրին մոտ Երեւանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրատեղամասում քվեարկեց Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ։http://www.azatutyun.am/content/article/24905086.html