Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ 28 հոգի երեկ դիմել են արդարադատության նախարարություն` Հայ ազգային կոնգրես անվամբ կուսակցություն ստեղծելու նպատակով:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտնեց Հայ ազգային կոնգրես դաշինքի համակարգող Լեւոն Զուրաբյանը` նշելով, որ ինքն էլ է մտնում այդ 28 հոգու մեջ եւ կազմակերպիչների կողմից լիազոր ներկայացուցիչ է նշանակվել:
Նոր կուսակցության հիմնադիր համագումարը կայանալու է մարտի 22-ին եւ այդ օրն էլ կորոշվի նոր ուժի ղեկավար կազմը:
Նշենք, որ այդ 28 հոգու շարքում են նաեւ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը, ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը եւ այլք:
«Ուզում եմ հատուկ շեշտել, որ սա անհատների նախաձեռնություն է, բնականաբար, նաեւ հրավիրում ենք Կոնգրեսի մասնակից քաղաքական ուժերին նույնպես միանալ: Նախնական խոսակցություններ եղել են եւ հիմա քաղաքական ուժերի արձագանքը կունենանք», - հայտարարեց Զուրաբյանը:
Զուրաբյանը հավալեց, թե նորաստեղծ կուսակցությունը դավանելու է սոցիալական լիբերալիզմի գաղափարախոսություն եւ կողմ է լինելու բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը:
«Կարծում ենք, որ ստեղծում ենք մի հզոր, իր նախադեպը չունեցող, մասսայական, դեմոկրատական կուսակցություն, որի կարիքը իսկապես կա: Եթե մենք ուզում ենք իշխանության բերել ժողովրդի ներկայացուցիչներին, որոնք կկարողանան կազմաքանդել այս խորացած, աղճատված քրեաօլիգարխիկ համակարգը, որ այսօր գործում է Հայաստանում», - ասաց նա:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ որոշվեց ստեղծել կուսակցություն, եթե կա դաշինք, արդյոք այս քայլը նշանակո՞ւմ է, որ դաշինքն այլեւս ազդեցիկ դերակատարություն չունի քաղաքական դաշտում, Զուրաբյանը արձագանքեց. - «Չէ, ես չեմ ասում, որ դաշինքը ազդեցություն չունի, բայց մենք պետք է նայենք, որ նաեւ իրավիճակներ են փոխվում: Օրինակ, իսկապես բավականին մեծ էներգիա կարող է կորել միայն այն պատճառով, որ ինչ-որ որոշում չի կարող ընդունվել, որովհետեւ մեկ կուսակցություն, որը մարդ-կուսակցություն է, չեմ ուզում անուններ տալ, կարող է գործածել իր վետոյի իրավունքը եւ քաղխորհրդի նիստի քննարկման 40 տոկոսը զբաղեցնել իր իրենով: Դա արդար չէ, դա արդյունավետ չէ, դա հնարավորություն չի ստեղծում, որ մենք առաջ շարժվենք: Առաջ նման դեպքերը քիչ էին, հիմա շատացել են, ուրեմն պետք է գտնել ինչ-որ մեխանիզմներ, որոնք թույլ կտան առաջ շարժվել նրանց, ովքեր ցանկանում են առաջ շարժվել»:
Զուրաբյանը նշեց` նոր կուսակցության ստեղծումով Հայ ազգային կոնգրես դաշինքը չի լուծարվելու, իսկ նորաստեղծ կուսակցությունն էլ անդամակցելու է դաշինքին: ՀԱԿ դաշինքի համակարգողը նաեւ տեղեկացրեց, թե ՀԱԿ խորհրդարանական խմբակցության կազմը չի փոխվելու, քանի որ խմբակցությունը պատկանում է դաշինքին:
Թե Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ որ անհատները եւ կուսակցությունները կարող են անդամակցել նոր կուսակցությանը, արդեն երեկ ընդհանուր առմամբ պատկերը պարզ էր:
Երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթում լույս տեսած Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հարցազրույցից հետո ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, թե իրենք կողմ են մաս կազմել նոր կուսակցությանը, եւ այսօր ՀՀՇ վարչության նիստում հարցն արդեն քննարկվելու է:
ՀԱԿ-ից դժգոհ, բայց կառույցից չհեռացած ուժերը` Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքը», Սոս Գիմիշյանի Քրիստոնեաժողովրդական կուսակցությունը, Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը չեն պատրաստվում մաս կազմել նոր կուսակցությանը: Նոր կուսակցությանը չի անդամակցի նաեւ ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը:
«126 տարվա կուսակցություն է, մայր կուսակցություն է եւ այն չի կարող ոչ մեկի մեջ լուծարվել, հետեւաբար կգտնենք մի նոր ձեւաչափ, որի շրջանակներում մեր հռչակագրի որդեգրած սկզբունքներով կառաջնորդվենք», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սարգսյանը:
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը այսօր չցանկացավ արձագանքել, թե ինչ դիրքորոշում ունի իր գլխավորած «Ազատություն» կուսակցությունը նոր քաղաքական ուժի ստեղծման առնչությամբ` նշելով, որ ինքը կապ չունի տեղի ունեցողի հետ:
ՀԱԿ խորհրդարանական խմբակցության մեկ այլ անդամ` Նիկոլ Փաշինյանը, ում ստորագրությունը նույնպես չկա նոր կուսակցություն ստեղծելու դիմումի տակ, այսօր նույնպես զերծ մնաց մեկնաբանություններից: