Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոս Վասիլի Կորչմարը անհիմն է համարում օրերս մահափորձի հետեւանքով վիրավորված Պարույր Հայրիկյանի հայտարարություններն այն մասին, թե իրեն ցանկացել է սպանել «նախկին Ռուսաստանի գաղտնի ծառայությունը»:
«Ես առաջին հերթին, ամենայն անկեղծությամբ ասեմ` կասկածում եմ օտար պետության` ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության, ոչ այս Ռուսաստանի, այլ` նախկին, ես կասկածում եմ նրանց գործելակերպի վրա: Որովհետեւ ես բավական շեշտակի դրեցի, որ մենք այլընտրանք չունենք, գնալու ենք Եվրոպա, եւ չբացառեցի, որ նույն դաշինքում մենք երազում ենք տեսնել նաեւ Ռուսաստանին: Բայց դրան զուգահեռ ասել եմ` մենք գնալու ենք Եվրոպա, Եվրոպան է մեր ապագան: Իմպերիալիստական, կայսերապաշտական Ռուսաստանից ավելի շատ վնաս ենք ստացել, քան օգուտ: Դեմոկրատական Ռուսաստանը արդեն մեր դաշնակիցն է, բնականաբար: Իրապես դեմոկրատականը: Ես կարծում եմ, որ երբ վերջերս այդ շեշտադրումը կատարեցի, դա ոմանց ուժերն ակտիվացրեց, եւ տեսնելով, որ կա ձայների աճ… Ենթադրում եմ, որ դրա հետ կապված է, որովհետեւ անձնական որեւէ հակառակորդ չունեմ ես», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Հայրիկյանը:
Հայրիկյանը նաեւ հայտարարել էր, թե իր վրա կրակած անձի դիմագծերը հայկական չէին:
«Ես չգիտեմ` ինչպես որակել` ռուսական, ամերիկյան, չադական, նախկին հարավսլավական կամ չինական իմպերիալիզմ… որակավորումն այնքան էլ ճիշտ չէ: Իմպերիալիզմ կա բոլոր երկրներում, կան չափորոշիչներ, որոնցով զարգանում է հասարակությունը` իմպերիալիստական ուղղությամբ: Ինչո՞ւ այստեղ ռուսականը հայտնվեց: Պետք է մտածել, թե հեղինակն ի՞նչ նկատի ուներ», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայրիկյանին հակադարձեց Ռուսաստանի հյուպատոսը:
Պարույր Հայրիկյանի արած հայտարարություններից շատերը ենթադրեցին, որ նա КГБ-ի մասին էր խոսում:
«КГБ-ն վաղուց գոյություն չունի, հարցը փոքր ինչ կոռեկտ չէ, ես կարծում եմ` այստեղ միանշանակ կարելի է ասել, որ մենք չենք խառնվում Հայաստանի ներքին գործերին եւ դրա իրավունքն էլ չունենք: Այնպես որ Հայրիկյանի կողմից ասված ընդամենը մի արտահայտությունը գործնականում որեւէ դեր չի խաղա, քանի որ այդպիսի հայտարարություններ եղել են նաեւ նախկինում: Երեւի թե այդպիսի հայտարարություններ կլինեն հետագայում, բայց դրանք չհիմնավորված հայտարարություններ են: Ոչ մի փաստ չի ներկայացվել: Ես ուշադիր ծանոթացել եմ Հայրիկյանի հայտարարությանը եւ ոչ մի փաստ չկա: Դրանք ընդամենը նրա ենթադրություններն են, իսկ ենթադրությունների վրա ոչինչ չի կարող պահվել», - հակադարձում է Կորչմարը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ հենց Ռուսաստանին մատնանշեց թեկնածուն, Կորչմարը պատասխանեց, թե դա «նախընտրական հնարք է»:
«Բայց ո՞վ կհավատա այդպիսի աբսուրդի, ես չգիտեմ: Ո՞վ կհավատա, որ կա ռուսական հետք… առանց փաստերի, առանց ապացույցների` հենց այնպես, մերկ հայտարարություն անելը շատ անպատասխանատու է», - ասաց նա:
Հյուպատոսը կարծում է, որ Ռուսաստանին մեղադրելը Հայրիկյանին ոչինչ չի տա:
«Մենք լավ գիտենք հայերի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, գիտենք` ինչպես է Ռուսաստանը վերաբերվում հայերին: Այնպես որ ես կարծում եմ` ոչինչ չի տա, ոչ մի դիվիդենտ նրա օգտին», - ասաց Կորչմարը:
Հյուպատոսը օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում կատարվածի համար քննադատել էր Հայաստանի իշխանություններին, մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությանը` ասելով, թե այդ կառույցը պարտավոր էր զբաղվել ներքին անվտանգության խնդրով: Կորչմարն այսօր ասաց, թե ինքը իրավունք չունի որեւէ մեկին քննադատել:
«Ես իրավունք չունեմ քննադատել Հայաստանի իշխանություններին, դա կնշանակի Հայաստանի ներքին գործերին միջամտել», - ասաց նա: