Կգա, իր ծրագրած բարեփոխումները կանի, հրաժարական կտա։ Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ԱԻՄ նախագահն ասաց՝ նախ սահմանադրական բարեփոխումներ կանցկացնի, որի արդյունքում կվերացնի նախագահի պաշտոնը, վարչապետինն էլ ընտրովի կդարձնի։
«Ավելորդ բյուրոկրատական ապարատ չենք ունենա։ Հայաստանը չի ունենա նախագահի պաշտոն, բայց կունենա ժողովրդի կողմից ընտրված վարչապետի պաշտոն։ Եվ նախագահական ապարատը, որ տարեկան մոտավորապես 100 բարձրորակ բնակարան կառուցելու ծախս է արժենում մեր հարկատուների վրա, այդ գումարը կհատկացվի, օրինակ, բնակարաններ կառուցելուն, կամ կավելացվեն ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը։ Ընդհանրապես մեր նախարարների թիվն էլ կկրճատվի, 3 միլիոնանոց Հայաստանում խորհրդարանականների թիվն էլ կկրճատվի։ Սրանք այն հարցերն են, որոնցում ես կարծում եմ համաձայնության կգամ նույնիսկ ընդդիմադիրներիս հետ», - իր ծրագիրը մանրամասնեց Հայրիկյանը։
2008-ին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես դաշտը բարեփոխելու համար էր ուզում իշխանության գալ։ Նա էլ էր նշում՝ կաշխատի մեկ-երկու տարի։ Հարցին, թե փաստորեն Հայրիկյանը նույն գաղափա՞րն է առաջ քաշում, ԱԻՄ նախագահը պատասխանեց․ - «Տեր-Պետրոսյանը ինձանից շատ բաներ է սովորել, սովորել է նաեւ դա»։
Հայրիկյանը համոզված է՝ թեկնածուների ամբողջ հավաքականությունը միեւնույն որակն ունի, ինքը՝ ուրիշ, ավելի բարձր։ Առաջարկեց գտնել իր եւ մյուս թեկնածուների միջեւ եղած տարբերությունը։
«Յուրաքանչյուր թեկնածուի, ում կհիշեք, դուք ասում եք՝ նախկին վարչապետ, նախագահ, նախկին արտգործնախարար։ Երբ ասում եք Հայրիկյան որեւէ պաշտոն հիշո՞ւմ եք։ Դուք հիշում եք արած գործ, անցած ճանապարհ։ Ահա ձեզ մի տարբերություն», - մեկնաբանեց նա։
ԱԻՄ առաջնորդն ասում է՝ Սերժ Սարգսյանի ուղին էլ է ինքը հարթել․ - «Եթե ես քաղաքականություն մտած չլինեի ոչ այսօրվա նախկին վարչապետը վարչապետ դարձած կլիներ, ոչ նախագահները, հերթով որ գալիս են, նախագահ կլինեին․․․ կլինեին Կոմունիստական կուսակցության ֆունկցիոներներ լավագույն դեպքում»։
Նախագահական ընտրապայքարի հիմնական երեք թեկնածուները Տեր-Պետրոսյանի թիմից են, այսօր հայտարարեց Հայրիկյանը․ - «Դա պատմական իրողություն է, ես դա չեմ հնարել։ Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը Լեւոն-Տեր-Պետրոսյանի հետ մի թիմում էին, եւ այդ մի թիմով նրանք պայքարում էին մեր դեմ, մեր ժողովրդի դեմ՝ ի դեմս ինձ, որովհետեւ այն ժամանակ ես ներկայացնում էի այն նպատակաները, որոնք հետո դարձան մեր ժողովրդինը, իսկ իրենք միասին դա ձգձգում էին»։
Ժողովրդավարական երկրում որեւէ թեկնածու չի կարող հավաքել 40 տոկոսից ավելի ձայն, հայտարարեց Հայրիկյանը՝ անդրադառնալով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կանխատեսումներին, թե գործող նախագահն անպարտելի է, նա այս պահին առնվազն 72 տոկոս ձայն ունի։ ԱԻՄ ղեկավարի խոսքով, իր լավ բարեկամ Ադիբեկյանը Սերժ Սարգսյանին արջի ծառայություն է մատուցում։
«Եթե անգամ իսկապես նա ունի, նշանակում է ինքը կամ Ալիեւ է, կամ էլ Լուկաշենկո», - նշեց Պարույր Հայրիկյանը։
Այն, որ Հայ ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը որոշեցին թեկնածուներ չառաջադրել, Հայրիկյանն այսօր ողջախոհ քայլ որակեց։
«Տեսել են, որ տոկոս չունեն եւ մի փոքր հարգալից են վերաբերվում իրենք իրենց, պատճառ էլ հնարեցին», - կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդը։
Հայրիկյանն այսօր պարզաբանեց՝ ընտրական գրավն ընկերների աջակցությամբ է մուծել, բայց հասարակության շրջանում դրամահավաքի անցկացումն էլ չի դադարեցրել՝ «առջեւում մեծ ծախսեր կան»։