Այսօր վերջնականապես պարզ կդառնա, թե առաջադրման հայտ ներկայացրած 15 թեկնածուներից քանիսն են մասնակցելու փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ առաջադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու 8 միլիոն դրամ (մոտ 20 հազար դոլար) գրավի վճարման անդորրագիրը երեկվա դրությամբ ներկայացրել էին 8 հոգի` Հայաստանի գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ հայտնի Վարդան Սեդրակյանը:
Մյուս 7 առաջադրվածներին փաստաթղթերը լրացնելու եւ ընտրագրավը մուծելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված 48-ժամյա ժամկետը լրանում է այսօր ժամը 14-ին:
Նրանցից մեկը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանը նախօրեին հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին:
Առաջադրված մյուս 6-ից 3-ը` Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, անկուսակցական գործազուրկներ Մհեր Հայրապետյանն ու Ռոբերտ Ահարոնյանը աշխատում են սահմանված ժամկետում 8 միլիոն դրամը վճարելու ուղղությամբ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Մկրտչյանի եւ Ահարոնյանի լիազոր ներկայացուցիչներն ու Մհեր Հայրապետյանը։
Իսկ մնացյալ 3-ը` թոշակառու Պավլիկ Սարգսյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանն ու «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը մտադիր չեն այդ գումարը վճարել եւ դուրս կմնան ընտրապայքարից:
Պավլիկ Սարգսյանն ու Ռոբերտ Սիմոնյանը շարունակում են պնդել, որ ընտրագրավի պահանջը հակասահմանադրական է, քանի որ Հիմնական օրենքը սահմանում է քաղաքացու ընտրական իրավունքը։ Ընտրագրավ չմուծելը նրանց համար սկզբունքի հարց է։
Պավլիկ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Պապիկ Վիրաբյանը, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ինքը ընտրագրավ չմուծելու մեջ գտնում է մեծ քաղաքականություն։ Էսօր ընտրագրավ մուծի` վաղը ժողովրդից պլոկի, հա՞։ Մենք պայքարում ենք հենց էդ ընտրագրավ կոչեցյալի դեմ։ Սահմանադրությունում ոչինչ չկա նշված, ինչի՞ մասին է խոսքը»։
«Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես բնորոշեց ընտրագրավի պահանջը. - «Սա կոնկրետ շորթում է` խարդախության հիման վրա շորթում»։ Նա հայտնեց, որ «արդեն դիմած է` ե՛ւ դատախազություն, ե՛ւ Սահմանադրական դատարան, ե՛ւ Վարչական դատարան»։
Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը եւս գումարի պատճառով է դուրս գալիս ընտրապայքարից։ Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ 8 միլիոն դրամը կարող է վճարել, բայց ընտրարշավի համար մի քանի անգամ ավելի գումար է անհրաժեշտ իրեն, ինչը արդեն խնդիր է. - «Մենք դուրս ենք գալիս պայքարից, որովհետեւ գումարը մեզ չի բավականացնում, որովհետեւ գրավից բացի մենք ուզում ենք եւս 25 միլիոն, որ ընտրարշավին կարողանայինք մասնակցել։ Հիմա չի բավարարում, մենք չենք ուզում կոպեկներով մտնենք ընտրարշավի մեջ, որովհետեւ ահավոր պետական մեքենա կա, ահավոր ընդդիմադիր ուժեր կան` հսկայական միջոցներով»։
Իսկ հարցին, թե ինչո՞ւ որոշեց առաջադրվել, Աբրահամյանը արձագանքեց. - «Ես, բացի մարտարվեստը, նաեւ միջազգային անվտանգության ծառայությունում միջազգային էդ գործերի բացահայտման հատուկ ծառայության մեջ եմ, ես հատուկ անվտանգության գծով հատուկ հրահանգիչ եմ։ Կոնկրետ մեծ նպատակներ ու խնդիրներ ունեմ, որովհետեւ իրականում պետության մեջ շատ վտանգված է դատաիրավական համակարգը, անտերություն է բացարձակ... »։
Նախագահի թեկնածուների գրանցման ժամկետը մինչեւ հունվարի 14-ն է: