Մատչելիության հղումներ

Օքրուաշվիլիի 11 տարվա ազատազրկման վճիռը բեկանվեց


Իրակլի Օքրուաշվիլին (կենտրոնում) Թբիլիսիի դատարանում, դեկտեմբեր, 2012թ.
Իրակլի Օքրուաշվիլին (կենտրոնում) Թբիլիսիի դատարանում, դեկտեմբեր, 2012թ.
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը այսօր բեկանել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ 2008 թվականի մարտին կայացված դատավճիռը, որով նա դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման` խոշոր չափի կաշառք շորթելու մեղադրանքով։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` երկու օր առաջ երկրի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Օքրուաշվիլիի վրայից հանել է եւս երկու մեղադրանք` փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման։

Ներկայումս վրացական դատարաններում քննվում են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին զինակցին առնչվող միանգամից մի քանի գործեր։

Օքրուաշվիլին, որը Ֆրանսիայում քաղաքական փախստականի կարգավիճակ ունի, կամովին Վրաստան վերադարձավ անցած տարվա նոյեմբերին եւ ձերբակալվեց հենց Թբիլիսիի օդանավակայանում։

Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր բավարարել է նախկին նախարարի նկատմամբ խափանման միջոց կալանքը 10 հազար լարի (շուրջ 6 հազար դոլար) գրավով փոխարինելու` դատախազության միջնորդությունը։ Այդուհանդերձ, Օքրուաշվիլին դեռ կմնա կալանքի տակ, քանի որ նման խափանման միջոց է ընտրվել նաեւ մեկ այլ գործով, որով նա դեռեւս արդարացված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG