Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը իր համագումարում երկուշաբթի օրը միաձայն որոշեց առաջարկել Բագրատյանի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում։
Կուսակցության այս որոշումից հետո Հրանտ Բագրատյանը պետք է վճռի իր առաջադրվելու հարցը։ Առաջադրումների ժամկետը մեկնարկում է դեկտեմբերի 25-ից:
Նախկին վարչապետը, ով միառժամանակ դադարեցրել է իր ակտիվ համագործակցությունը Կոնգրեսի քաղաքական խորհրդի հետ, դեռ անցած շաբաթ հայտարարել էր, որ եթե Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում, ապա ինքը կհանի իր թեկնածությունը, եթե առաջադրված լինի։
Այսօր համագումարում Տեր-Պետրոսյանի մասին խոսելիս Բագրատյանը ասաց, որ նրա հետ հրաշալի հարաբերությունների մեջ են, եւ չի կարծում, որ խնդիրներ կունենան «իրար ճանապարհ խաչաձեւելու»։
«Ես նման մտադրություն չունեմ, սա հստակ է: Բայց կա նաեւ այն, որ կյանքն առաջ է գնում, եւ նոր իրողություններ կան», - ասաց նա:
Իր առաջադրման ցանկությունը Հրանտ Բագրատյանը բացատրում է նրանով, որ ազատական գաղափարախոսություն կրող թեկնածուի առաջադրումը պարտադիր է, եւ որ «լիբերալ թեւը պետք է մի տեղ հավաքվի»։
«Իմ առաջադրման մեջ կա նաեւ ամեն ինչ արագացնելու, որոշակիացնելու պահանջ», - ամբիոնից հայտարարեց նախկին վարչապետը. - «Ի տարբերություն հինգ տարի առաջվա համաժողովրդական շարժման, որն իշխանափոխության շարժում էր, վերջապես մենք փորձենք այդ նույն շարժման մեջ գտնել գաղափարակից, տնտեսական, քաղաքական հայացքներում մեկ ընդհանրություն ունեցող մարդկանց թիմ, ազատական, լիբերալ արժեքների, բաց քաղաքականության, հրապարակային քաղաքականության կողմնակիցների»:
Թեեւ «Ազատություն» կուսակցության համագումարին հրավիրվել էին ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Կոնգրեսի նախկին եւ ներկա անդամները, սակայն Տեր-Պետրոսյանը չէր եկել: Կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանն էր մասնակցում համագումարին: Ազգային ժողովի խմբակցությունից ներկա էր միայն Լյուդմիլա Սարգսյանը, Կոնգրեսի անդամ կուսակցությունների ղեկավարներից` Պետրոս Մակեյանն ու Արմենակ Դովլաթյանը։ Այլ ուժերից եկել էին Կոնգրեսից հեռացած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն եւ ղեկավար անդամ Ալեքսանդր Արզումանյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքն ամեն ինչ անելու է «վերջապես լիբերալ արժեքների մի կորիզ ձեւավորելու համար», եւ որ իր առաջադրմամբ առնվազն այս հարցը կլուծվի, անկախ նրանից թե «վերջում ինչ կստացվի, ով կքվեարկի, ով չի քվեարկի»:
«Մենք կլուծենք, մենք պարտավոր ենք. Ես ներողություն եմ խնդրում, որ առայժմ մեզանից բացի ուրիշ մարդ չկա: Կուզենայի հեռանալ, որեւէ ամբիցիա չունեմ, իշխանության չեմ ձգտում, գիտեմ, որ քվեարկվեմ, ահագին տոկոս կհավաքեմ: Բոլորը թող իմանան», - ասաց նա:
Լրագրողների հետ զրույցում հրաժարվելով ՀԱԿ-ի վերաբերյալ որեւէ մեկնաբանությունից` պատգամավորը միաժամանակ կարծիք հայտնեց, որ «վատ չէր լինի», եթե ընդդիմադիր դաշինքն իրեն սատարեր: Հարցին, թե իր առաջադրման որոշման վրա ազդե՞լ է Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր վարդան Օսկանյանի հայտնի զրույցի տարածված ձայնագրությունը, Բագրատյանն այսպես արձագանքեց. - «Չէ, կապ չունի, ՀԱԿ-ում 3-4 ամիս ասել եմ, որ ուզում եմ առաջադրվեմ: Ոչ ՀԱԿ-ի հետ, այլ այս մասին լուրջ խոսակցություն է եղել ֆրակցիայում (ֆրակցիան ինչ-որ չափով ՀԱԿ-ը ներկայացնում է) եւ մի անգամ չի եղել»:
Հարցին, թե չի վախենո՞ւմ իշխանությունների հետ համագործակցելու մասին շահարկումներից, Բագրատյանը պատասխանեց. - «Արդեն ասում են. մենք էդ տեսակն ենք, ես տեսակը չեմ կարող փոխել»:
Եվ Արամ Սարգսյանը, եւ Խաչատուր Քոքոբելյանը, եւ Սասուն Միքայելյանը «բնական եւ նորմալ» էին համարում նախագահի պաշտոնում Հրանտ Բագրատյանի առաջադրումը` առայժ վաղ համարելով եւ ձեռնպահ մնալով նրան կամ որեւէ այլ թեկնածուի աջակցելու կամ չաջակցելու մասին որեւէ հայտարարություն անելուց:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը ընդգծեց որ իրենց մոտ դեռ սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելու հարցը փակված չէ:
Սասուն Միքայելյանը վստահեցրեց, որ տարեվերջին մամուլի ասուլիս կհրավիրի եւ կհայտարարի իր դիրքորոշումը: Ի դեպ, Միքայելյանը շաբաթ օրը ներկա չէր Հայոց համազգային շարժում կուսակցության համագումարին, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանն ելույթ էր ունենում: Փոխարենը նա Հրանտ Բագրատյանի գլխավորած կուսակցության համագումարին էր եկել, ավելի վաղ մասնակցել էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության համագումարին: Միքայելյանը լրագրողներին խորհուրդ տվեց այդտեղ որեւէ ենթատեքստ չփնտրել` հիմնավորելով, որ ՀՀՇ-ի համագումարի օրը վատառողջ է եղել։
«Եթե վատառողջ լինեի, այստեղ էլ չէի գա», - ասաց նա:
Փորձեցի ճշտել, թե Կոնգրեսի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ինչպե՞ս է վերաբերվում Հրանտ Բագրատյանի առաջադրմանը. - «Ոչ մի ձեւով, ես ունեմ իմ նախընտրելի թեկնածուն [Լեւոն Տեր-Պետրոսյանը], բայց լինելով Հրանտ Բագրատյանի հետ ընկեր, մասնակցում եմ համագումարին», - ասաց նա: