Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը մտադիր է թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում, եթե Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը հաստատեց, որ առաջադրվելու ցանկություն ունի։
«Որոշումը պետք է կայացնի համագումարը, այս պահի դրությամբ դա ցանկություն է», - ասաց նա:
«Ազատություն» կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված է Բագրատյանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու հարցը, նախատեսված է առաջիկա երկուշաբթի:
Մինչ այդ՝ շաբաթ օրը, տեղի կունենա Կոնգրեսի մաս կազմող Հայոց համազգային շարժում կուսակցության համագումարը, որին պետք է մասնակցի Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Կոնգրեսում դեռ չգիտեն՝ նա այդ օրը կհայտարարի՞ իր առաջադրման մասին, թե` ոչ:
Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրել է, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է` միաժամանակ տեղյակ պահելով, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ինքն ի վերջո կհանի իր թեկնածությունը, եթե առաջադրված լինի։
«Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որեւիցե մեկին կաշկանդած չլինելու համար», - հավելել է նա։
«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «Ազատություն» կուսակցության ղեկավարը հրաժարվեց մեկնաբանել ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ ակտիվ համագործակցությունը միառժամանակ դադարեցնելու որոշումը:
Հարցին, թե՝ «կարելի՞ է եզրակացնել, որ Կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին որոշում դեռ չկա», Հրանտ Բագրատյանը պատասխանեց, որ իրեն նման որոշում հայտնի չէ: Նա ասաց, որ իրեն հայտնի չեն նաեւ ՀԱԿ-ում ընթացող այլ քննարկումներ:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չի մեկնաբանում Հրանտ Բագրատյանի առաջադրման մտադրությունը։
«Այս առումով ոչինչ ասել չեմ կարող, քանի որ Կոնգրեսում նման հարց երբեւիցե չի քննարկվել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Զուրաբյանը:
ՀՀՇ-ի համագումարում առաջիկա նախագահական ընտրություններում Կոնգրեսի մասնակցության ձեւաչափի մասին հայտարարելու որոշում էլ կայացված չէ:
Համագումարները պարզություն կմտցնեն առաջադրումների հարցում
Այս պահին հայաստանյան հիմնական քաղաքական ուժերից միայն Հանրապետական կուսակցությունն է պաշտոնապես որոշել նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրելու մասին: Վաղը` դեկտեմբերի 21-ին, Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության համագումարն է, որի ժամանակ հայտնի կդառնա այս կուսակցության մասնակցության ձեւաչափը ընտրություններին: «Ժառանգությունն» ու «Օրինաց երկիրն» էլ շաբաթ օրվա համագումարներում կհրապարակեն իրենց որոշումները: Դաշնակցության որոշման մասին հայտնի կդառնա երեքշաբթի նախատեսված Գերագույն Ժողովից հետո:
Մինչ այդ, երեք անհատ քաղաքացիներ արդեն իսկ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից վերցրել են առաջադրման համար անհրաժեշտ տեղեկանքները` վերջին տասը տարում Հայաստանում մշտապես բնակվելու եւ Հայաստանի քաղաքացի լինելու մասին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը, այդ քաղաքացիներն են` «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ քաղաքացի Զարուհի Հարությունյանը:
Արամ Կարապետյանը տեղեկացրեց, որ մտադիր չէ առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է վերցրել տեղեկանքը, Կարապետյանը պատասխանեց, որ քանի որ նախորդ բոլոր ընտրություններում մշտական բնակության հարցի հետ մշտապես խնդիրներ է ունեցել, հիմա տեղեկանքը վերցրել է, որպես այդ հարցը «մեկընդմիշտ փակվի»:
«Որպեսզի երեւա, որ որեւէ խնդիր չկա, տասը տարի բնակվում եմ մշտական, այլ երկրի բնակիչ չեմ, այլ երկրի անձնագիր չունեմ: Այսինքն` փաստաթուղթ, որ հետագայում առաջադրվելու պարագայում որեւէ խնդիր չծագի», - ասաց նա:
Հարցին, թե 2018 թվականի նախագահական ընտրությունների՞ն է պատրաստվում, Կարապետյանը պատասխանեց, որ ինքն «արտահերթ զարգացումներ է սպասում, քանի որ Սերժ Սարգսյանը երկրում առկա խնդիրներին լուծում չի տալու, իսկ հասարակության ապաթիան չի կարող երկար շարունակվել»:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանն արդեն հայտարարել է առաջադրվելու մտադրության մասին, իսկ քաղաքացի Զարուհի Հարությունյանի մասին միայն հայտնի է, որ նա բժիշկ է:
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրումների ժամկետը դեկտեմբերի 25-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 4-ն է: