Իշխող Հանրապետական կուսակցությունը շաբաթ օրը կայացած իր 14-րդ համագումարում միաձայն նախագահի թեկնածու առաջադրեց գործող նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին:
Երկրի ղեկավարի թեկնածության առաջադրման հարցը քվեարկության դրեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Որոշումը ընդունվեց միաձայն, մեծարգո նախագահ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ եւ համոզված ենք, որ Ձեր գլխավորությամբ մեր քաղաքական թիմը նախագահական ընտրություններում կհասնի հաջողության», - քվեարկությունից հետո ասաց Աբրահամյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն էլ շնորհակալություն հայտնեց հանրապետականներին իր թեկնածությունն այդպիսի խանդավառությամբ առաջադրելու եւ պաշտպանելու համար:
«Ես վստահ եմ, որ մենք ձեզ հետ միասին կարողանալու ենք շահել մեր ժողովրդի վստահությունը եւ ապագա հինգ տարիների համար շարունակելու ենք պատասխանատվություն կրել Հայաստանի Հանրապետության զարգացման համար: Վստահեցնում եմ, որ այդ ընթացքում ես թույլ չեմ տա արարք, որի համար դուք կարող եք ամաչել», - խոստացավ գործող նախագահը:
«Նոր սերունդը անպատժելիության հանդիպելու է միայն ծնողների հուշերում»:
Այսօր Հանրապետականի համագումարում հայտնի դարձավ նաեւ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսը` «Դեպի ապահով Հայաստան»: Հրապարակվեց նաեւ հանրապետական թեկնածուի նախընտրական ծրագրի նախագիծը:
Մոտ 50 րոպե տեւած ծրագրային ելույթի ընթացքում Սերժ Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ է նշանակում «ապահով Հայաստան»: Ընդգծելով, որ ապահով կարող է լինել միայն «արդար Հայաստանը», երկրի ղեկավարը խոսեց դատարանների անկախությունից` խոստանալով շարունակել հիմնավոր, արմատական բարեփոխումները, որոնք կարճ ժամկետում քաղաքացիների համար կապահովեն արդարադատության մատչելիություն, դրանց իրական անկախությունն ու արդյունավետությունը:
«Քաղաքացին պետք է իրեն ապահով եւ ինքնավստահ զգա թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, թե՛ ոստիկանատանը, թե՛ դատարանում: Հայաստանի քաղաքացու հետ պետք է Դուք-ով խոսել: Ասվածը պետք է հասկանալ եւ՛ ուղղակի եւ՛ փոխաբերական իմաստով», - ասաց նա:
Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավարը խոսեց նաեւ կոռուպցայի եւ ամենաթողության դեմ տարվող պայքարի մասին: Մատնանշելով ձեռքբերումները` Սերժ Սարգսյանը խոստացավ, որ հայաստանցիների նոր սերունդը անպատժելիության հանդիպելու է «միայն ծնողների հուշերում»:
«Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները: Մեր հավաքական կամքը դեմ հանեցինք ամենաթողության դրսեւորմանը: Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացեցինք ողջ լրատվական դաշտը, վերականգնեցինք հեռուստաընկերությունների՝ եթեր ունենալու իրավունքը: Մենք աղբանոց նետեցինք ուժի դիրքերից հանրային խոսքը եւ վերականգնեցինք առանց հայրենիքի դավաճան հայտարարվելու՝ մարդկանց ընդդիմախոսելու իրավունքը», - ասաց Սերժ Սարգսյանը:
«Ղարաբաղի ճակատագիրը որոշողը միայն ու միայն Արցախի ժողովուրդն է»
Երկրի ղեկավարն իր ծրագրային ելույթում նաեւ ընդգծեց, թե ապահով Հայաստանի մյուս կարեւորագույն բաղադրիչը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումն է:
Սերժ Սարգսյանն ասաց, թե քննարկման չի ենթարկվում` Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշողը միայն ու միայն Արցախի ժողովուրդն է. - «Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, այդ երկրում հետեւողականորեն քարոզվող հայատյացությունը, ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի ամենօրյա դրսեւորումները՝ բոլոր հնարավոր միջոցներով է՛լ ավելի են մեծացվելու Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակչության անվտանգության երաշխիքները: Բնական եւ բանական կլինի, որ Արցախն օր առաջ զբաղեցնի իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, ուստի, մեր ջանքերն ուղղելու ենք նշված հարցի շուտափույթ լուծմանը»:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` Սերժ Սարգսյանն ասաց, թե Հայաստանի արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում շարունակելու են մնալ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների զորացումը, ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության ընդլայնումը եւ Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականության շարունակությունը: Սերժ Սարգսյանը անդրադարձ չկատարեց հայ-թուրքական հարաբերություններին, սակայն ընդգծեց, որ 2015 թվականը լինելու է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման յուրատեսակ հանգրվան:
«Մենք մեր միասնական ջանքերն ենք ներդնելու ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն էականորեն նոր հարթություն տեղափոխելու գործում` լինի դա միջազգային կառույցների, պետությունների, թե միջազգային հանրության (այդ թվում՝ Թուրքիայի հասարակության) մակարդակով», - ասաց նա:
«Արդեն սկսում ենք վերջնախաղը»
Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների մասին, ընդգծելով , որ արդար ընտրությունների անցկացումը առաջնային խնդիրն է:
«Վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մենք հրաշալի արձագանքներ ենք ստացել: Դա շատ է ոգեւորում: Մենք արդեն որպես պետություն կարողանում ենք ազատ մրցակցության, արտահայտվելու գրեթե կատարյալ ազատության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրություններ անցկացնել եւ պատրաստվում ենք շատ ավելի առաջ գնալ այս ուղիով: Արդեն սկսում ենք վերջնախաղը: Հաղթական վերջնախաղը: Սա նո՛ր Հայաստան է եւ վերջ:
Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է եւ վերջ: Սա օրենքի գերակայության եւ իրավունքի Հայաստան է եւ վերջ: Սա տնտեսական ազատության եւ մրցակցության Հայաստան է եւ վերջ: Կեցցե՛ Հայաստանը: Առաջ, դեպի ապահո՛վ Հայաստան», - հայտարարեց նախագահի թեկնածուն:
Գագիկ Ծառուկյանին չէին հրավիրել
Խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը` «Բարգավաճ Հայաստան»-ը եւ նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը Հանրապետականի համագումարին հրավիրված չէին: Մինչդեռ հրավիրյալների շարքում էին Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար անդամներ: Թե ինչու Հանրապետականը Գագիկ Ծառուկյանին չէր հրավիրել իր համագումարին, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը շատ կարճ պատասխանեց` «նպատակահարմար չէինք գտել»: