Կալիֆորնիայում` Սան Դիեգո քաղաքում, 92 տարեկանում մահացել է հնդիկ սիթարահար Ռավի Շանքարը, ով մեծ ազդեցություն է գործել Արեւմուտքի երաժիշտների վրա։
Ռավի Շանքարի աշակերտներն ու բարեկամներն են եղել Beatles-ը, արդիական ռոքի ու ջազի անվանի այլ աստղեր։
Առավել մտերիմ էր Շանքարի հետ լեգենդար քառյակի կիթառահար Ջորջ Հարիսոնը։ Ռավի Շանքարը նրան սովորեցրել է սիթար նվագել եւ համագործակցել է Հարիսոնի բարեգործական ծրագրերին, 1971 թվականին մասնակցել է Բանգլադեշի սովյալների համար Հարիսոնի նախաձեռնած բարեգործական մեծ համերգին։
Ռավի Շանքարը աշխատել է նաեւ աշխարհահռչակ ջութակահար Եհուդի Մենուհինի եւ սաքսոֆոնահար Ջոն Քոլթրեյնի հետ, 1969 թվականին ելույթ է ունեցել Վուդսթոքի փառատոնում։
Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը այսօր ասել է. - «Շանքարը Հնդկաստանի ազգային արժեք էր եւ աշխարհում Հնդկաստանի մշակութային ժառանգության դեսպանը»։
Ռավի Շանքարի զավակներից երկուսն այսօր հայտնի երաժիշտներ են` Նորա Ջոնսը ջազի աստղ է, իսկ Անուշկա Շանքարը` սիթարահար:
Արմեն Քոլոյան, Պրահա