Գլխավոր դիզայները՝ «գլխով պատասխանատու» քաղաքի տոնական տեսքի համար
Եղնիկներ, պեգասներ, պինգվիններ, հրեշտակներ, տնակներ, բահերով ձնեմարդներ ու տոնական պաստառներով շենքեր․ այսպիսին է պատկերացնում ամանորյա մայրաքաղաքը Երեւանի քաղաքապետարանը: Գլխավոր դիզայներ Գագա Ամատունին ասում է, թե «գլխով պատասխան» է տալիս քաղաքի ձեւավորման համար: Քաղաքին տոնական տեսք տալու համար Երեւանի քաղաքային բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել։