Երեկ տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի պետություն։
Առավոտյան նախարարին ընդունել է Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը Քուվեյթի ղեկավարին է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանի ողջյուններն ու բարեմաղթանքները եւ նախագահի անունից վերահաստատել էմիրին ուղղված` Հայաստան այցելելու հրավերը։
Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը խնդրել է Սերժ Սարգսյանին փոխանցել իր ամենաջերմ մաղթանքները եւ տեղեկացնել, որ սիրով ընդունում է Հայաստան այցելելու հրավերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է 2009 թվականին Հայաստանի նախագահի Քուվեյթ կատարած պետական այցելության շրջանակներում ձեռք բերված պայմանավավորվածությունների կատարման ընթացքը: Նշվել է, որ Էլ-Քուվեյթում եւ Երեւանում բացվել են երկու երկրների դեսպանատները, գործում է միջկառավարական հանձնաժողովը։
Քուվեյթի ղեկավարը դրվատանքի խոսքեր է ասել երկրում ապրող հայերի հասցեին՝ ընդգծելով, որ նրանք իրենց գործունեությամբ նպաստում են Քուվեյթի բարգավաճմանը։
Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ Քուվեյթի իշխանությունների կողմից դրսեւորվող ջերմ ու հոգատար վերաբերմունքի եւ Քուվեյթում հայկական եկեղեցու կառուցման հարցում իշխանությունների աջակցության համար:
Քուվեյթի էմիրն ու Հայաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաեւ մերձավորարեւելյան զարգացումների վերաբերյալ։
Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել նաեւ Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Ահմադ Ալ Սաբահի, փոխվարչապետ, արտգործնախարար շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի, ֆինանսների նախարար, Հայ - քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան կողմի նախագահ Նաիֆ Ֆալահ Ալ Հաջրաֆի հետ, այցելել է Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի նախագահ Աբդելվահաբ Ալ Բադերին։
Քուվեյթի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանը ասել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Քուվեյթի եւ ընդհանրապես արաբական աշխարհի հետ իր հարաբերությունների զարգացմանը եւ շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Անդրադառնալով Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. - «Հայաստանը, ինչպես եւ միջազգային հանրությունը խիստ մտահոգված է Գազայի հատվածում եւ նրա շուրջն աճող լարվածությամբ։ Ուժի կիրառումը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում տասնյակ զոհերի, լուրջ վնաս է հասցնում տարածաշրջանային առանց այդ էլ փխրուն իրավիճակին։ Պետք է վերջ դնել ուժի սպառնալիքին եւ ուժի կիառմանը։ Խորապես համոզված ենք, որ խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցերի լուծմանը այլընտրանք չկա»։
Էդվարդ Նալբանդյանը մտահոգություն է հայտնել նաեւ Սիրիայում իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ հակամարտության պատճառով Հայաստանը շարունակում է հազարավոր սիրիահայ փախստականներ ընդունել։ Այս համատեքստում Քուվեյթի արտգործնախարարը տեղեկացրել է Հայաստանում գտնվող սիրիահայերին մարդասիրական օգնություն հատկացնելու Քուվեյթի իշխանությունների որոշման մասին։
Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները եւ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Քուվեյթի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը՝ ի սատարումն միջազգային հանրության՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների կողմից հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի։
Հայաստանի եւ Քուվեյթի արտգործնախարարները ստորագրել են դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը, որով հիմք դրվեց երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին։
Էդվարդ Նալբանդյանը Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահին հրավիրել է այցելել Հայաստան։
Քուվեյթում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց ներկայացրել է իր այցելության արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Հայաստան - Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը եւ պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին։