Եվրոպական Միության անդամ երկրներում այսօր բողոքի ցույցեր են անցկացվում` ընդդեմ գործազրկության եւ կառավարությունների տնտեսական քաղաքականության: Եվրոպական կառույցների դիմաց այսօր բողոքեցին նաեւ Բրյուսելում, որտեղ բողոքի ցույցի էին դուրս եկել տարբեր կուսակցությունների, կազմակերպությունների ու արհմիությունների անդամներ:
«Մենք չենք ցանկանում վճարել իշխանության սխալների համար», - ասում են ցուցարարները:
Ցուցարարները Գերմանիայի, Իսպանիայի, Հունաստանի, Պորտուգալիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպանատների մոտ երթ անցկացրեցին, ապա հավաքվեցին եվրոպական կառույցների դիմաց: Հիմնական բողոքը Եվրոպական հանձնաժողովից է, ցուցարարները դեմ են ԵՄ բյուջեն ընդլայնելու Եվրահանձնաժողովի ծրագրին։
«Սա համաեվրոպական բողոքի ակցիա է, եւ մենք պայքարում ենք տնտեսական կոշտ քաղաքականության դեմ: Մենք հուսով ենք, որ այսօրվա բողոքի ցույցը իր արդյունքը կունենա, բացի այդ մենք առաջարկությունների ծրագիր ունենք, թե ինչպես պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ: Հուսով ենք՝ Եվրահանձնաժողովը եւ քաղաքական գործիչները կլսեն մեզ եւ հաշվի կառնեն մեր առաջարկը», - ասում էր ցուցարարներից մեկը:
Բելգիացիներն ասում են, միանալով Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Հունաստանում բողոքի դուրս եկած աշխատավորներին, իրենք էլ իրենց միասնությունն ու համերաշխությունն են արտահայտում այս համաեվրոպական գործադուլի եւ բողոքի ցույցի միջոցով: Եվրոպացիները վրդովված են, որ պետք է սեփական գրպանից վճարեն իրենց երկրների կառավարությունների կողմից անցկացվող տնտեսական կոշտ քաղաքականության համար:
«Մենք չենք ուզում տնտեսական ճգնաժամի արդյունքների համար մեր գրպանից վճարել: Աշխատողները ուղղակի այլ ելք չունենք: Մենք տեսնում ենք, որ կառավարության տնտեսական կրճատումների քաղաքականությունը օգտակար չգտնվեց նույն Հունաստանի պարագայում: Հունաստանի պարտքը այդ կրճատումների հետեւանքով հենց ավելի մեծացավ»:
«Հունաստանում գործազրկությունը 50 տոկոս է կազմում, Իսպանիայում երիտասարդները աշխատանք չունեն, փախչում են: Երիտասարդների համար մեծացել է կորսված սերունդ դառնալու վտանգը»:
Մի քանի հարյուր ցուցարարներ Եվրահանձնաժողովի շենքի մոտ պահանջում են մեծացնել ԵՄ բյուջեն եւ կասեցնել աշխատավարձերի հավանական նվազեցումը։ «Ոչ կրճատումներին», «Եվրոպան կառավարում են գայլերը, տնօրինում՝ խոզերը» ցուցանակներով կարմիր, կանաչ, կապույտ համազգեստներով եվրոպացիներն այսօր միավորվել են մի գաղափարի շուրջ:
«Այս ամենը կարելի է նկարագրել մեկ բառով` խայտառակ ձախողում: Մինչ այդ նրանք ասում էին` ձախողելու համար շատ մեծ ենք, հիմա էլ ասում են` շատ մեծ ենք ձախողումը հաղթահարելու համար: Եվ խնդիրն այն է, որ եթե մենք շարունակենք հանդուրժել սա, ԵՄ բոլոր անդամ երկրներում մարդկանց կյանքի պայմանները գնալով վատանալու են», - ասում էր մի ցուցարար:
Ի նշան բողոքի` Բելգիայի մի շարք ինչպես միջպետական, այնպես էլ միջազգային գնացքներ այսօր չաշխատեցին: