Վերաքննիչ դատարանը ուրբաթ օրը հրաժարվեց կալանքից ազատել ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:
Մոտ երկու ժամ տեւած խորհրդակցությունից հետո դատարանը վճռեց մերժել ակտիվիստի խափանման միջոց կալանավորումը փոխելու փաստաբան Վահե Գրիգորյանի միջնորդությունը, ինչն առաջացրեց եւ Առաքելյանի, եւ դահլիճում հավաքվածների զայրույթը: Նրանք դատավորի որոշմանը արձագանքեցին «ամոթ» վանկարկումներով:
Վահե Գրիգորյանը` որպես Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հիմք, վկայակոչեց հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած փաստաթուղթը, որտեղ տրված է «քաղբանտարկյալ»-ի սահմանումը եւ որով Վեհաժողովը Եվրախորհրդի անդամ երկրներին կոչ է անում վերանայել հավանական քաղբանտարկյալների գործերը կամ վերսկսել դրանց նկատմամբ դատական վարույթները: Տիգրան Առաքելյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց, որ իր գործին ամբողջությամբ վերաբերում են նաեւ օրերս դատաիրավական համակարգի պաշտոնյաների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած մտահոգությունները:
«Դատախազության թողտվությամբ տուժողները դարձել են մեղադրյալներ, մեղադրյալները` տուժող», - հայտարարեց նա:
Սակայն դատարանը որոշեց, որ չեն վերացել Առաքելյանին անազատության մեջ պահելու հիմքերը:
Մինչ այդ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանն էր առարկել Առաքելյանին ազատ արձակելու միջնորդության դեմ, ինչը առիթ տվեց թեժ վիճաբանության դահլիճում հավաքվածների եւ դատախազի միջեւ: Հավաքվածները դատախազից պահանջում էին «արդար լինել», դատախազն էլ հայտարարում էր, որ նրանք «գործին ծանոթ չեն», չգիտեն, թե «ինչ հայհոյանքներ է Տիգրանը տվել ոստիկանին»:
«Բայց մինչ այդ ոստիկանները Տիգրանի մահացած ծնողներին են հայհոյել, ինչո՞ւ դա չեք ասում », - վրդովված էին ներկաները:
Մինչ դատարանի ներսում թեժացել էր մթնոլորտը, դրսում դատարանի շենքի մոտ հավաքվել էին տասնյակ ցուցարարներ, որոնք արդարադատություն էին պահանջում: Դատարանի որոշման հրապարակումից հետո ընդդիմադիր Կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով եւս մասնակցում էր ակցիային, հայտարարեց, որ իրադարձությունների այս ֆոնին արդարադատության համակարգի բարեփոխումների վերաբերյալ հանրապետության նախագահի հանձնարարականները «ծաղր» են:
«Դա ուղղակի ծաղր է, պրոպագանդիստական պարզ թատերական բեմականություն: Փիառշիկները որոշել են, որ եթե ընտրություններից առաջ նա խիստ հայացքով անցնի տարբեր կառավարական մարմիններ, իրավապահ մարմիններ, դատական մարմիններ եւ բոլորին սպառնա, դրանով իբր կստեղծվի տպավորություն, որ արդար թագավորն արթնացել է», - հայտարարեց Զուրաբյանը:
Այսօրվա դատական նիստն ու ակցիան ուշագրավ էին նաեւ նրանով, որ եւ նիստին, եւ ակցիային ներկա էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ եւ պատգամավորներ: Նրանք ելույթներ չունեցած: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով երեկ հանդիպել էր Տիգրան Առաքելյանին եւ այսօր էլ դատարանի դահլիճում հետեւում էր նիստի ընթացքին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ մտահոգություններ ունի գործ շուրջ:
«Գործում ակնհայտորեն կա քաղաքական մոտիվացիա: Դա ակնհայտ է, ապացուցողական բազան ինձ անձամբ չի համոզում: Կարծում եմ` առաջին ատյանի դատարանի վճիռը պիտի բեկանվի: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող», - հայտարարեց Զոհրաբյանը:
Այսօրվա դատական նիստին ու բողոքի ցույցին նախորդել էր Կոնգրեսի այլ երկու ակտիվիստների ոստիկանություն բերման ենթարկելը: Ժամը 10-ի սահմաններում «Հակահարված» նախաձեռնությունը ներկայացնող Արտակ Գեւորգյանին եւ Թաթուլ Սարոյանին բերման ենթարկելու պատճառ էր դարձել ստորգետնյա անցումում նկար փակցնելը, որում պատկերված էին ինչ-որ անձանց ծեծող ոստիկաններ։ Ըստ ակտիվիստների, այդ նկարը ավելի վաղ ցուցադրվել էր Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, ցուցադրության ավարտից հետո երիտասարդները որոշել էին այն փակցնել անցումում։ Դա վրդովեցրել էր ոստիկաններին. շրջապատը աղտոտելու պատճառաբանությամբ նրանք պատռել էին այս նկարը` Գեւորգյանից եւ Սարոյանից պահանջելով իրենց ուղեկցությամբ բաժին ներկայանալ, որտեղ մի քանի ժամ մնալուց հետո երիտասարդները ազատ արձակվեցին։ Սակայն ոչ այս երիտասարդները, ոչ այսօրվա ակցիայի մասնակիցները արժանահավատ չէին համարում տարածքն աղտոտելու վերաբերյալ ոստիկանության պատճառաբանությունը` հիմնավորելով, որ քաղաքի անցումներում քիչ չեն ընդդիմությանը ծաղրող նկարները, որի համար սակայն ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում:
Դեպքի առիթով քրեական գործ չի հարուցվել: Նյութեր են նախապատրաստվում Արտակ Գեւորգյանին եւ Թաթուլ Սարոյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: