Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի երկու ակտիվիստներ բերման են ենթարկվել


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երկու ակտիվիստներ այսօր ժամը 10-ի սահմաններում բերման են ենթարկվել։ «Հակահարված» նախաձեռնությունը ներկայացնող Արտակ Գեւորգյանը եւ Թաթուլ Սարոյանը այժմ Ոստիկանության Կենտրոնականի բաժանմունքում են։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ակտիվիստ Անուշ Մկրտչյանը, որը այդ պահին եղել է երիտասարդների հետ, բերման ենթարկելու պատճառ է դարձել ստորգետնյա անցումում նկար փակցնելը, որում պատկերված էին ինչ-որ անձանց ծեծող ոստիկաններ։

Ըստ Մկրտչյանի` այդ նկարը ավելի վաղ ցուցադրվել էր Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), ցուցադրության ավարտից հետո երիտասարդները որոշել էին այն փակցնել անցումում։ Դա վրդովեցրել է ոստիկաններին, եւ շրջապատը աղտոտելու պատճառաբանությամբ նկարը պատռելուց հետո նրանք Գեւորգյանից եւ Սարոյանից պահանջել են իրենց ուղեկցությամբ ներկայանալ բաժին։


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG