Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, չի բացառում, որ առաջիկա ամիսներին ընդդիմությանը կհաջողվի առաջադրել գործող նախագահին լուրջ մարտահրավեր նետելու ունակ թեկնածուի:
«Հայաստանի վիճակն այնպիսին է, որ բոլոր զարգացումներն էլ հնարավոր են», - ասաց Աղվան Վարդանյանը` հիշեցնելով 1996 թվականի նախագահական ընտրությունները, երբ ընդդիմությունը միասնական թեկնածու ուներ` Վազգեն Մանուկյանը. - «Ընտրություններից առաջ ընդամենը 10 օրվա մեջ այնպիսի զարգացումներ եղան, որոնք որեւէ մեկը չէր կարող կանխատեսել: Ցավոք, այսօր Հայաստանը գտնվում է այնպիսի վիճակում, որ հնարավոր են ամեն կարգի զարգացումներ: Երեք ամիսը բավական մեծ ժամկետ է»:
Նա «ինչ-որ առումով նորմալ» չի համարում, որ ընդդիմադիր դաշտը մինչեւ այժմ թեկնածուների անուններ չի հնչեցրել: «Որովհետեւ», - փաստարկեց նա, - «նախորդ նախագահականների փորձը գոնե հուշում է, որ միշտ շատ ավելի նախապես էին սկսել այս խնդիրները: Բայց ֆորմալ առումով, մյուս կողմից էլ` նորմալ է. կա առաջադրումների ժամկետ, կա խնդիր: Ինչո՞ւ է ինչ-որ առումով աննորմալ: Կարծում եմ, դա մեծապես պայմանավորված է նախորդ խորհրդարանական ընտրությունների բնույթով: Այստեղ է, կարծում եմ, թաղված շան գլուխըը, եւ այդ բնույթը այնպիսի վիճակ է ստեղծել երկրում, որ իսկապես տատանումները, քննարկումները շատ ավելի խորքային են գնում»:
Դիտարկմանը, թե այժմ կարծես վճռորոշ է ընկալվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն ընտրություններում, Վարդանյանն արձագանքեց. - «Վճռորոշը մի քիչ շատ ծանր բառ է: Բայց, բնականաբար, իր այսօրվա ներկայացավածությամբ պառլամենտում եւ ի վերջո ընտրությունների բնույթով պայմանավորված ստացած, ձայների թվով նրա ազդեցությունը մեծ է»:
Անդրադառնալով ՀԱԿ-ից հնչող պնդումներին, թե այսօր երկրում կա 2 քաղաքական ուժ, որոնք ունակ են մարտահրավեր նետել գործող նախագահին` Կոնգրեսը ու ԲՀԿ-ն, Դաշնակցության ղեկավար անդամն ասաց. - «Ցավոք, մեր քաղաքական ուժերը, անկախ նրանից, թե իրենք ինչ վիճակում են, ուժ են, թե ուժ չեն, միշտ փորձում են ամբողջը յուրացնել, ամբողջը իրենց վերագրել: Դա, կարծում եմ, կա'մ մեծամտություն է, կա'մ մանկամտություն»:
Աղվան Վարդանյանը նշեց, որ շուտով պետության առջեւ կանգնած հիմնարար խնդիրների շուրջ իրենք քննարկումներ են սկսելու քաղաքական ուժերի եւ հասարակության լայն շերտերի հետ` փորձելով կոնսենսուս ձեւավորել: Կախված այդ քննարկումների արդյունքից` Դաշնակցությունը վերջնական եզրակացության կգա նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ եւ այդ մասին կհայտարարի դեկտեմբերին կայանալիք Գերագույն ժողովում:
Հարցին, թե քաղաքական որ ուժերի հետ են նախատեսում այդ քննարկումները, Վարդանյանը պատասխանեց. - «Ընդհանրապես մենք չենք բացառում որեւէ ուժի հետ համագործակցումը` անկախ նրանից, թե այսօր այդ ուժերը որտեղ են: Մենք ձեւակերպում ենք խնդիրներ եւ ակնկալում ենք նրանց լիարժեք պատասխանները այդ խնդիրների վերաբերյալ: Եթե քաղաքական այդ ուժը նույնկերպ ընդունում է մեր ձեւակերպումները, մեր մոտեցումները, եւ տեսնում է, որ այստեղ են պրոբլեմները, համագործակցությունը միշտ հնարավոր է»: