Համաշխարհային հայկական կոնգրեսը առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի փոխանցմամբ` Հայաստանի գործող նախագահին սատարելու մասին որոշումն ընդունվել է երեկ` կոնգրեսի խորհրդի նիստում:
«Խորհրդի որոշում է դա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Աբրահամյանը:` փաստարկելով. - «Մենք առայժմ չունենք այլ թեկնածու: Ոչ մեկը չի հայտարարել»:
Դիտարկմանը, թե դեռ ընդդիմությունը կարող է թեկնածու առաջադրել, նա արձագանքեց. - «Երկու ամսում չեն դառնում նախագահ: Նախագահ դառնալու համար պետք է պատրաստվել»:
Աբրահամյանի խոսքով` Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու շատ պատճառներ կան. օրինակ, նա խոստացավ եւ ստեղծեց Սփյուռքի նախարարությունը:
«Այսօր Ցեղասպանության [առումով], ղարաբաղյան խնդրի կարգավորման [ուղղությամբ] արած աշխատանքների համար Սերժ Սարգսյանին բարձր գնահատական պետք է տրվի: Որպես սփյուռքի ներկայացուցիչ ես շատ լավ գիտեմ, թե ինչ մակարդակի բարձրացրեց», - հավելեց նա:
Երեւանում այսօր անցկացվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի 2-րդ համագումարը:
Ողջունելով համագումարի մասնակիցներին` նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ աշխարհի շատ ժողովուրդների ներկայացուցիչներ ապրում են իրենց հայրենիքից դուրս, բայց հայերի պարագայում այդ իրավիճակը ազատ ընտրության եւ ավելի լավ կյանք փնտրելու պատճառով չի ստեղծվել: Հայերը այլ երկրներում են հայտնվել Ցեղասպանության եւ հայրենազրկման արդյունքում. - «Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը դեռեւս պիտի ստանա իր արժանի գնահատականը: Մենք պաշտպանեցինք Արցախը մեզ պարտադրված պատերազմում: Այժմ ժամանակն է հաստատել արդարությունը դիվանագիտության դաշտում: Այստեղ եւս մենք աշխատում ենք ձեռք-ձեռքի տված»:
«Հայրենակիցներ» ծրագրի մասին
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արա Աբրահամյանը անդրադարձավ նաեւ Հայաստանում Ռուսաստանի կողմից «Հայրենակիցներ» ծրագրին, որը հակասություններ է առաջացրել երկու երկրների միջեւ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ այդ ծրագիրը Հայաստանի համար ընդունելի չէ:
«Մենք պետք է մի բան իմանանք: Մարդը չի մնա այստեղ, եթե ապագա չունենա», - ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը` - շարունակելով. - «Եկեք մեր ուժերը միացնենք` այստեղ լավացնենք կյանքը, քան թե մեր ուժերը միացնենք` պայքարենք, որ ծրագրեր փակեն… Այսօր Ռուսաստանը, վաղը Ամերիկան. բոլորի դեմ պայքարե՞նք: Տասը հազար մարդ դուրս եկավ գրին քարտի շահումներով: Դե գնացեք Ամերիկայի հետ էլ պայքարեք»:
«Մենք պետք է մեր ուժերը կենտրոնացնենք մեր կյանքը բարելավելու համար», - եզրափակեց Արա Աբրահամյանը:
Նա համաձայնեց դիտարկմանը, որ երկիրը լքելու պատճառը նաեւ դժգոհությունն է իշխանություններից, սակայն հավելեց, թե նախագահն ու վարչապետը չունեն այն «կախարդական փայտիկը, որով բոլորի վիճակը լավացնեն»:
Իշխանափոխության մասին
Իշխանափոխությանը վերաբերող հարցին Աբրահամյանն արձագանքեց. - «Իշխանափոխությունը ես ուրիշ կերպ են հասկանում: Ես բիզնեսմեն եմ, ես այսպես եմ պատկերացնում. այդ մեկը պետք է ոչ թե բառերով ասի` ձեր համար լավ կլինի, այլ ասի` սա իմ ծրագիրն է, սա իմ թիմն է, մենք կիրագործենք: Այդ ժամանակ կարելի է իրենց լսել»:
Արա Աբրահամյանը այսօր վերընտրվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի պաշտոնում:
Կոնգրեսը, ի դեպ, կենտրոնական գրասենյակը Մոսկվայից տեղափոխում է Երեւան, քանի որ Սփյուռքում մեղադրանքներ էին հնչում, թե կազմակերպությունը Ռուսաստանի իշխանությունների կողմից ստեղծված արհեստական կառույց է:
Համաշխարհային հայկական կոնգրեսի կենտրոնական գրասենյակը Երեւանում կտեղակայվի Հյուսիսային պողոտայում: