Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը չորեքշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ։
Նշելով, որ Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո իրեն դիմել են ԱՄՆ-ի դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով, Հեֆերնը իր տեսաբլոգում հայտարարել է. - «Այս զարգացումն իմ կարծիքով վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից: Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում: Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց»:
Ազգային ժողովը Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը բավարարեց հոկտեմբերի 2-ին։ Անցած երկուշաբթի օրը նախկին արտգործնախարարին մեղադրանք առաջադրվեց։
«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում», - ասում է ԱՄՆ-ի դեսպանը:
Օսկանյանի շուրջ վերջին զարգացումները ԱՄՆ-ի դեսպանը այսօր քննարկել է նաեւ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
Արձագանքելով ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությանը` իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց դեսպանին ձեռնպահ մնալ Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց:
«Բնականաբար, չեմ կիսում ԱՄՆ-ի հարգարժան դեսպանի հայտարարության մեջ առկա կարծիքը առ այն, որ սա արդարադատության ընտրովի կիրառում է, որովհետեւ սա բացառապես իրավական խնդիր է, եւ ինչպես նախկինում, հիմա էլ մեր կարծիքը հետեւյալն է, որ սա իրավական խնդիր է եւ այս խնդիրը քաղաքականացնելը անթույլատրելի է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով դեսպանի այն պնդմանը, թե անհանգստացնող է այն փաստը, որ դեպքերը տեղի են ունենում ընտրությունների նախաշեմին, Շարմազանովն ասաց. - «Հայաստանում ցանկացած իրավական գործընթաց ընտրությունների հետ կապելը կարծում եմ, իրականությունից հեռու եւ անթույլատրելի է: Եվ կարծում եմ, հենց նաեւ դեսպանները պետք է ձեռնպահ մնան Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց եւ դրանք ընտրությունների հետ կապելուց»:
Շարմազանովը նաեւ ընդգծեց, թե որպես ԱԺ-ի փոխնախագահ` անթույլատրելի է համարում այս խնդիրը քաղաքականացնել կամ կուսակցականացնել, որովհետեւ տարբեր քրեական գործերով կան նաեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, ովքեր մեղադրյալ են կամ ձերբակալված:
«Հայաստանի իշխանությունների պայքարը ոչ թե անձերի, այլ վատ երեւույթների դեմ է: Եվ այս խնդիրը անձնավորել կամ քաղաքականացնել պետք չէ եւ արդարացված չէ: Տեղեկացնեմ հարգարժան դեսպանին, որ կան տարբեր քրեական գործեր, տարբեր կոռուպցիոն գործեր, որոնք էլի իրավական հարթության մեջ, եւ որտեղ մեղադրյալներ անցնում են նաեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, բայց որեւէ մեկը չի ասում, որ դա ՀՀԿ-ի դեմ է կամ իրավական մարմինը լուրջ խնդիրներ ունի ՀՀԿ-ի հետ: Քաղաքական իշխանությունների խնդիրը վատ երեւույթների դեմ պայքարելն է», - ասաց ՀՀԿ-ի խոսնակը:
Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է ԱՄՆ դեսպանի մտահոգության պատճառը, Շարմազանովն ասաց, թե այդ հարցը պետք է ուղղել դեսպանին, բայց խնդրի քաղաքականացումը արդարացված չէ, եւ Օսկանյանի հարցը նախագահական ընտրությունների հետ կապելը իրականությունից հեռու է: Թերեւս, կարող է ինֆորմացիայի բացակայությունը նման առիթ լինել, ասաց Շարմազանովը` հորդորելով բոլորին, անկախ պաշտոնական դիրքից եւ զբաղեցրած պաշտոնից, իրավական գործընթացներին քաղաքական գնահատականներ չտալ: