Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, արդեն ահագնացող չափերի հասած արտագաղթը տարեցտարի կմեծանա:
«Նվաստացած արժանապատվության, վախի, վարչական մարմինների հետ հարաբերությունների բարդությունների, անհուսության, որեւէ հեռանկար չի երեւում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արտագաղթի պատճառներից մի քանիսը թվարկեց Խառատյանը` շարունակելով. - «Եթե հենց հիմա, այս պայմաններում էլ հանկարծ ինչ-որ մի հրաշքով իրավունքի հավասարակշռությունը վերահաստատվի, այս սոված եւ աղքատ մարդիկ էլի կմնան, որովհետեւ հույս կլինի, որ 2, 3, 4 տարի հետո աշխատանք ներդնելու, ջանքեր ներդնելու պարագայում իրենց վիճակը կփոխվի: Բայց հիմա չի երեւում այդ հեռանկարը, եւ պիտի գնան»:
«Ես կարծում եմ, որ սա մեր իշխանությունների համար լուծում է: Էլի գնում են քիչ թե շատ ակտիվ մարդիկ: Այն մարդիկ, որոնք կարող էին ընբոստանալ, կարող էին բողոքել, կարող էին հեղափոխություն անել… Բայց մենք պարբերաբար պարպվում ենք այդ որակից: Առաջանում է վակուում: Մինչեւ նորից ձեւավորվի այդ որակը, անցնում է էլի որոշ ժամանակ: Իմ խորը համոզմունքը նա է, որ մենք գաղութացված երկիր ենք: Այս մարդիկ իրականում գաղութացրել են երկիրը` իր բոլոր դասական դրսեւորումներով», - նշեց Հրանուշ Խառատյանը:
Զրույցի առիթը այս ամիս ավելի վաղ Ռուսաստանի նախագահի հրամանագրով այդ երկրի կառավարության «Համերկրացիներ» ծրագրի երկարացումն է մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը:
Հայաստանում 2006 թվականից գործող այս ծրագիրը բավականին լավ պայմաններ է առաջարկում Ռուսաստանի Դաշնությունում (հիմնականում հեռավոր մարզերում) աշխատելու համար` 90 օրվա ժամանակավոր գրանցում, վճարված տոմսի ու բեռնափոխադրումների համար փոխհատուցում, 2 տարվա անվճար բուժսպասարկում, ՌԴ քաղաքացիություն ստանալու դյուրացված հնարավորություն ու այլն:
Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Համերկրացիներ» ծրագրի շուրջ հրաժարվեց խոսել` նշելով, որ իր ղեկավարած ծառայությունը որեւէ առնչություն չունի այդ ծրագրին:
Ավելի վաղ, սակայն, նա հրապարակել էր իր ունեցած տվյալները. 4 տարվա ընթացքում «Համերկրացիներ» ծրագրին դիմած շուրջ 26 հազար հայաստանցիներից վերաբնակչի կարգավիճակով Ռուսաստան է մեկնել մոտ 1500 մարդ:
Անցած տարի, հիշեցնենք, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ նշված ծրագիրը «այդ ստանդարտներով» Հայաստանում չի կարող գործել: Ծրագիրը, այդուհանդերձ, երկարացվել է:
Հրանուշ Խառատյանի համոզմամբ` Ռուսաստանն այս ճանապարհով իր ժողովրդագրության հարցն է լուծում, մինչդեռ նույն ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում խիստ մտահոգիչ է: