Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են:
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան, թե կարո՞ղ է պնդել, որ գազի սակագինը չի բարձրանա, Տիգրան Սարգսյանն արձագանքեց. - «Գոյություն ունեն Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված խաղի կանոններ, եւ, բնականաբար, ամեն տարի սկսվում է բանակցային գործընթաց այն մասին, թե ինչպիսին է լինելու ապագա գազի գինը: Այս պահի դրությամբ դեռեւս բանակցությունները չեն ավարտվել»:
Սակագնի հարցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անցած օգոստոսի 8-ին քննարկել է Վլադիմիր Պուտինի հետ` հանդիպման ավարտին հայտարարելով, որ փոխհամաձայնության են եկել նոր սակագնի հարցում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանին բնական գազ է մատակարարում, ինչպես պաշտոնապես պնդվում է` 1000 խորանարդ մետրի դիմաց 180 դոլար սակագնով, որը սահմանվել է 2010 թվականին:
Խորհրդարանն այսօր լսեց նաեւ 2011 թվականի բյուջեի կատարողականի մասին կառավարության գնահատականները:
Բյուջեի կատարողականի հաստատման ժամանակ կարող է կառավարությանն անվստահություն հայտնելու հարց առաջանալ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ կողմ է գործադրի կազմի փոփոխությանը, եւ շատերը հենց բյուժեի կատարողականի քննարկման ժամանակ նրանց բուռն գործողություններին ու հարցադրումներին էին սպասում:
ԲՀԿ-ի ներկայացուցիչները, սակայն, այդ քննարկումներին չմասնակցեցին: