Մատչելիության հղումներ

Մոսկվայում քննարկել են Հայաստանին մատակարարվող գազի սակագինը


«ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը երեկ հանդիպում է ունեցել «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են 2012-2013 թվականին Հայաստանին մատակարարվելիք գազի սակագները։ Այդ մասին հաղորդում է հոլդինգի մամուլի ծառայությունը՝ առանց հավելյալ մանրամասների։

«Գազպրոմ»-ի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել է նաեւ Հայաստանի տարածքում գազային եւ էներգետիկ ծրագրերում «Գազպրոմ»-ի մասնակցության հարցը, ինչպես նաեւ «ՀայՌուսգազարդ»-ի գործունեության ընթացիկ արդյունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG