Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին արտահանձնման հետ կապված հարցերը դեռ չեն կարող փակված համարվել, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժոլտ Նեմետը։
Հունգարական MTI լրատվական գործակալության փոխանցմամբ` Nepszabadsag օրաթերթին տված հարցազրույցում Նեմետը ընդգծել է, որ պաշտոնական Բուդապեշտի որոշումը «շատ հետեւանքներ եւ խնդիրներ» առաջ բերեց, այդ թվում` լարվածությունը Հայաստանի հետ։ Նա ասել է նաեւ, որ «վստահության երկկողմ լուրջ կորուստ» կա Միացյալ Նահանգների հետ, բայց հավելել է, թե դրա հիմքում «արմատական թյուրըմբռնումն է»։
Պետնախարարը վստահեցրել է, որ Հունգարիան «բոլոր ջանքերը» կգործադրի Հայաստանի հետ կապերը վերականգնելու համար, կարծիք հայտնելով, թե դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը պաշտոնական Երեւանի հետ եկող ամսվա ընթացքում «իրատեսական նպատակ է»։
Նեմետը հավաստիացրել է նաեւ, թե Սաֆարովին արտահանձնելու դիմաց «որեւէ ուղղակի փոխհատուցում» Հունգարիային չի եղել, եւ ընդգծել է, որ «Ադրբեջանը կարեւոր գործընկեր է ոչ միայն Հունգարիայի, այլեւ ամբողջ Եվրոպայի համար», քանի որ «հարուստ է նավթով եւ գազով եւ Եվրոպային այլընտրանքային էներգամատակարարումների տարանցման ուղի դառնալու պոտենցիալ ունի»։
Պետնախարարի խոսքերով` Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը բացասական հետեւանքներ չի ունենա հունգարա - ադրբեջանական տնտեսական համագործակցության վրա, թեեւ նստվածք է թողել հունգարական կառավարության մոտ։