Մատչելիության հղումներ

«Համերկրացիներ» ծրագիրը շարունակում է աշխատել Գյումրիում


Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության աշխատակիցները այսօր Գյուրիում ՌԴ հյուպատոսարանում ընդունում էին «Համերկրացիներ» ծրագրով հետաքրքրվողներին: Այս ծրագիրը, հիշեցնենք, Ռուսաստանում բնակվելու եւ աշխատելու հնարավորություն է տալիս հայաստանցիներին:

Տարեսկզբից ի վեր ՌԴ Միգրացիոն ծառայության աշխատակիցները ամեն ամիս երկու օր ծրագրով հետաքրքրվողներին ընդունում են Գյումրիում:

Վերջին 4 տարիների ընթացքում «Համերկրացիներ» ծրագրին դիմել է շուրջ 26 հազար հայաստանցի, որոնցից վերաբնակչի կարգավիճակով Ռուսաստան մեկնել է մոտ 1500 մարդ։

«Ազատություն» ռադիոկայանը այսօր զրուցել է ծրագրին դիմած եւ դրանով հետաքրքրվող գյումրեցիների հետ:

please wait

No media source currently available

0:00 0:04:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG