Մատչելիության հղումներ

Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությունը պաշտոնանկ կարվի


Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը այսօր կառավարության նիստում առաջարկեց պաշտոնանկ անել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը։

Պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե ի՞նչ է արվում պետական գնումների գործընթացի` նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչած քննադատության առնչությամբ, ֆիննախարարը համոզմունք հայտնեց, որ խնդիրը կապված է, առաջին հերթին, Գնումների աջակցման կենտրոնում վարչարարության հետ, եւ առաջարկեց աշխատանքից ազատել հիշյալ կենտրոնի ղեկավարին, նրա տեղակալներին եւ այլ պաշտոնյաների։

Վարչապետը կարգադրեց պատրաստել եւ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։

Ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարը Հակոբ Բեգլարյանն է` տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG