«Սաֆարովին արդարացնելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խիստ սադրիչ քայլի գնաց», - այսօր BBC-ում հրապարակած իր վերլուծականում կարծիք է հայտնել «Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը։
Նրա կարծիքով, եթե միջազգային հանրությունը անհետաձգելի ջանքեր չգործադրի, կատարվածը կարող է նաեւ պատերազմով ավարտվել:
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկար ձգված հակամարտության խաղաղ լուծման հույս փայփայողների համար շաբաթը մռայլ էր», - գրել է դե Վաալը՝ հավելելով, թե նախագահ Ալիեւի «վերջին որոշման հետեւանքները մենք դեռ տեսնելու ենք»:
Անդրադառնալով Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` Հայաստանի քայլին` վերլուծաբանն ասաց, թե դա ցույց տվեց, որ Հայաստանը «եռման կետին է հասել». - «Եվ Հայաստանի այս քայլը միջազգային դիտորդներին ստիպեց վախը սրտներում սպասել, թե ղարաբաղյան բանակցային գործընթացում իրադարձություններն ինչպես կզարգանան»։
Հայաստանի իշխանությունը, ըստ դե Վաալի, վաղուց է դժգոհ բանակցային խաղաղ գործընթացից։ Իսկ հիմա այդ բանակցություններից հրաժարվելու համար արդեն դիվանագիտական առիթ ունի։
Վերլուծաբանն անդրադարձել է այս ընթացքում հնչած ծայրահեղական տեսակետներին: Դրանցից մեկն իբրեւ օրինակ է բերել՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը։
«Եվ այս ամենից հետո», - կարծում է կովկասյան հարցերով վերլուծաբանը, - «Ադրբեջանի իշխանությունների քայլը այլեւս չի կարելի սովորական սխալ անվանել»։
Դե Վաալը դա ավելի շատ մերձավոր շրջապատի կողմից նախագահ Ալիեւին տրված «վատորակ խորհուրդ» է որակել։
Նրա կարծիքով, չնայած Ադրբեջանը տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր նավթադոլարներ է ծախսում` «դրսին ցույց տալու, որ ինքը զարգացող, ժամանակակից պետություն է», այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ պաշտոնական Բաքուն գրկաբաց ընդունեց մարդասպանին, Ադրբեջանի իմիջին ահռելի վնաս պատճառվեց։
Եվ այս իրավիճակում, ըստ դե Վաալի, շահեցին միայն երկու երկրների ծայրահեղականները, որոնք «հայհոյելու մի հավելյալ առիթ ստացան»:
Եվ այս մռայլ պատմության միակ դրական կողմը կովկասյան հարցերով վերլուծաբանը համարում է այն, որ Լեռնային Ղարաբաղի պատճառով միջազգային հանրությունը, հավանաբար, «ավելի մեծ ուշադրություն կդարձնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր հակամարտության հասունացման վտանգին»։ Քանի որ, նրա խոսքով, չնայած տարածված կարծիքին, այդ հակամարտությունը ամենեւին էլ սառեցված չէ։
Եվ Բաքվում Սաֆարովի ընդունելությունը ցույց տվեց, որ իրավիճակն «առավել շատ դեպի պատերազմ է սողում, քան դեպի խաղաղություն». - «Այդ սողանքը դեռ կարելի է կանգնեցնել, բայց դրա համար անհրաժեշտ են անհետաձգելի դիվանագիտական ջանքեր»։