Մատչելիության հղումներ

Սիրիահայերի համար Երեւանում առանձնացվել է երեք ավագ դպրոց


Հայաստան ժամանող սիրիահայերի կրթության կազմակերպման նպատակով` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով Երեւանում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացվել է երեք ավագ դպրոց` Կենտրոն վարչական շրջանում` թիվ 182, Արաբկիրում` թիվ 54, եւ Նոր Նորքում` թիվ 62 ուսումնական հաստատությունները:

«Մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման նպատակով վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ` սիրիահայ դպրոցականներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու, ինչպես նաեւ վերջիններիս համար բարենպաստ միջավայր ստեղծելու եւ անհատական մոտեցում որդեգրելու համար», - ասված է կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG